Լույս է տեսել Սերգեյ Գալստյանի «Փելեշյան» երկլեզու գիրքը
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել գրող, կինոգետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանի «Փելեշյան» երկլեզու գիրքը (հայերեն և ռուսերեն)։ Սա գիրք է աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի մասին։ Նրա ֆիլմերն ընդգրկված են Համառուսաստանյան պետական կինոինստիտուտի ուսումնական ծրագրերում։ Փելեշյանի մասին Փարաջանովն ասում էր․ «Փելեշյանը






