Ֆրանսիական հեքիաթների գիրքը զարդարող բնօրինակ էսքիզների ցուցադրություն
Ապրիլի 21-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի (1941-2020) ֆրանսիական ժողովրդական հեքիաթների էսքիզների ցուցադրությունը։ Թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահը կզարդարեն 1988 թվականին «Արևիկ» հրատարակչության լույս ընծայած «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գրքում տեղ գտած Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդումների բնօրինակ էսքիզները: Գարնան






