«Թաքուն․․․Անխօս․․․» երգի շնորհանդեսը

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում մարտի 18-ին առաջին անգամ ներկայացվեց ամերիկահայ բանաստեղծ, սրտաբան, հրապարակախոս, դոկտոր Հակոբ Այնթափլեանի «Թաքուն․․․Անխօս․․․» բանաստեղծության հիման վրա գրված համանուն երգը։ Երաժշտության հեղինակը ԵՊԿ պրոֆեսոր, դաշնակահար, երգահան Մարգարիտ Սարգսյանն է։ Երգը կատարեց Անդրանիկ Մալխասյանը։ «Թաքուն․․․Անխօս․․․» բանաստեղծությունը Հ․ Անթափլեանի «Վերադարձ» ժողովածուից է։

Լուսանկարչի արվեստանոց․ Տաթև Դուրյան

Տաթև Դուրյան։ Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնում: 2015 թվականից աշխատում է  «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Հայաստանում անցկացվող պետական մեծ համաժողովների լուսանկարների հեղինակ է։ 2019 թվականից եղել է ՀՀ ՄԻՊ գրասենյակի լուսանկարիչը, աշխատել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի

Տաթև Դուրյան․ Ապրեցնելով ժամանակը (լուսանկարներ)

Զրույցը Տաթև Դուրյանի հետ՝ այստեղ

Ցուցահանդես շրջափակված Արցախում

Ստեփանակերտի պատկերասրահում հունվարի 18-ին, ժամը 14:30-ին կբացվի «Իմ հայրենիք» խորագրով լուսանկարչական եւ գեղանկարչական ցուցահանդեսը։ Կներկայացվի 23 հեղինակի 120 աշխատանք։ Աշխարհագրությունը մեծ է՝ Հայաստան, Արցախ, Չեխիա, Ռուսաստան, Սլովենիա, Իտալիա և Իսրայել։ Ardi.am-ը զրուցել է ցուցահանդեսի հեղինակ, համադրող, լուսանկարիչ Արմեն Ենգոյանի հետ։  — Պարոն Ենգոյան,

Այսքան մոտ ու այսքան հեռու․․․ Աբովյան քաղաքի մասին

Մի քանի ժամով մայրաքաղաքային աղմուկից կտրվելու ու մաքուր օդ շնչելու համար պուրակներով հարուստ Աբովյանը լավագույն տարբերակը կարող է լինել: Երեւանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Աբովյանը, թեեւ երիտասարդ քաղաք է, սակայն ունի խորը արմատներ: Այն առաջացել է Էլար թաղամասից, որը հնագույն բնակավայր է:

Անի Անտոնյան․ մշուշոտ ճանապարհով` Բարձրավան (լուսանկարներ)

Անի ԱՆտոնյանի անդրադարձը՝ այստեղ

Ժառանգություն․ Մուշեղ Գալշոյան (տեսաֆիլմ-5)

Նախորդիվ՝ Աղասի Այվազյան