Այգիներով զարդարված գյուղը (տեսանյութ)

Այս անգամ ուղևորվել ենք Արարատի մարզի Այգեզարդ գյուղ։ Գյուղը աչքի է ընկնում խաղողի այգիներով, պտղատու ծառերով։ Այստեղ ապրում է մոտ 3000 մարդ։ Այգեզարդի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, բուսաբուծությամբ, դաշտավարությամբ։ Այգեզարդը միշտ աչքի է ընկել իր մշակութային առօրեայով։ Մշակույթի տունը կառուցվել է խորհրդային

«Անի»․ երգի և տեսահոլովակի շնորհանդես

Այսօր Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանում տեղի ունեցավ «Անի» բանաստեղծության խոսքերի հիման վրա գրված երգի և տեսահոլովակի շնորհանդեսը։ Երաժշտությունը` Մարգարիտ Սարգսյանի։ Կատարող` Անդրանիկ Մալխասյան։ Նախագծի իրականացմանն աջակցել է Անի Բերբերյան-Այանյանն իր ընտանիքի հետ միասին։

«Թաքուն․․․Անխօս․․․» երգի շնորհանդեսը

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում մարտի 18-ին առաջին անգամ ներկայացվեց ամերիկահայ բանաստեղծ, սրտաբան, հրապարակախոս, դոկտոր Հակոբ Այնթափլեանի «Թաքուն․․․Անխօս․․․» բանաստեղծության հիման վրա գրված համանուն երգը։ Երաժշտության հեղինակը ԵՊԿ պրոֆեսոր, դաշնակահար, երգահան Մարգարիտ Սարգսյանն է։ Երգը կատարեց Անդրանիկ Մալխասյանը։ «Թաքուն․․․Անխօս․․․» բանաստեղծությունը Հ․ Անթափլեանի «Վերադարձ» ժողովածուից է։

Այսքան մոտ ու այսքան հեռու․․․ Աբովյան քաղաքի մասին

Մի քանի ժամով մայրաքաղաքային աղմուկից կտրվելու ու մաքուր օդ շնչելու համար պուրակներով հարուստ Աբովյանը լավագույն տարբերակը կարող է լինել: Երեւանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Աբովյանը, թեեւ երիտասարդ քաղաք է, սակայն ունի խորը արմատներ: Այն առաջացել է Էլար թաղամասից, որը հնագույն բնակավայր է:

Ժառանգություն․ Մուշեղ Գալշոյան (տեսաֆիլմ-5)

Նախորդիվ՝ Աղասի Այվազյան

Խաղողի մթերումը Կողբ գյուղում (տեսանյութ)

Հայ-ադրբեջանական շփման գծից 5 կմ հեռավորության վրա գտնվող Կողբը Տավուշի մարզի ամենաակտիվ գյուղերից է, մանավանդ՝ բերքահավաքի ժամանակ։ Խաղողի մշակությունը կողբեցու ապրուստի հիմնական միջոցն է։ Լալվար, ջրջրուկ, ջրալի, կանաչ կենի և այլ էնդեմիկ խաղողներից ստեղծվում են տարբեր համերի գինիներ։ Անի ԱնտոնյանՍյուզաննա Աղաբաբյան

Ժառանգություն․ Աղասի Այվազյան (տեսաֆիլմ-4)

Նախորդիվ՝ Հենրիկ Մալյան Շարունակելի