Փնտրվող անուններ
Եղեգնաձորի զինկոմից պապային հետ էին ուղարկել՝ տարիքի պատճառով։ Չէր գնացել. մնացել էր այնքան, մինչև թիկունքում արհեստավորների կարիք էր առաջացել։ Մեր գյուղից՝ Ելփինից մի սար այն կողմ Նախիջանն է. վստահ էր, որ գնում է իր տունը պաշտպանելու։ Պատերազմի երկրորդ թե երրորդ օրը կարդացի,






