«Անվճար» թանգարանը
Հրազդան, Սպանդարյան 2 հասցեում է գտնվում Հրազդանի երկրագիտական թանգարանը: Նախկին շրջկոմի շենքին փակցված փոքր ցուցանակը հազիվ նշմարելի է դիմացի փողոցից։ Աստիճանները տանում են դեպի մշտական ցուցադրության չորս սրահները՝ հնագիտական, միջնադարյան, ազգագրական, նոր և նորագույն։ 2000-ից ավելի ցուցանմուշները Հրազդանի տարածաշրջանի հարուստ նյութական և հոգևոր






