Ագաթանգեղոսի «Պատմության» նոր հրատարակությունը
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հայ գրականության Ոսկեդարի պատմիչ Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» գրքով ազդարարեց «Ինքնություն» մատենաշարի մեկնարկը։ Հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը ardi.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր մատենաշարով ներկայացվելու են հայոց պատմիչների, նաև հոգևոր մեծերի աշխատությունները։ Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» երկին կհաջորդեն Եղիշեի






