Օպերային թատրոնի հետպատերազմյան անցուդարձը

Ardi.am–ի զրուցակիցը ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն է։ — Համավարակ, հետո արդեն պատերազմ, երբ օպերային թատրոնի բեմը դարձել էր տարածք` զինվորական քողարկող ցանցեր պատրաստելու համար։ 2020 թվականի  արհավիրքներն ի՞նչ

«Ճակատագրի հեգնանքով վերջին մեծ ամրոցները ուսումնասիրեցինք Հադրութի շրջանում»

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի ավագ մասնագետ, Արցախի ամրոցները ուսումնասիրող արշավախմբի անդամ Լևոն Մկրտչյանն ardi.am-ին պատմում է Արցախում կատարած ուսումնասիրությունների, թվայնացման աշխատանքների ու դրանց արդյունքում կազմվող ստվարածավալ գրքի մասին։ Հնագետն անդրադառնում է նաև պատերազմին, տարածքների կորստի հետևանքներին

«Զգուշացե՛ք, դռները չեն փակվում»

«Զգուշացե՛ք, դռները չեն փակվում» (պատմություն սիրո և վարակի, սիրով վարակված լինելու մասին): Վիպակ։ Հեղինակ՝ Դավիթ Սամվելյան։ Հրատարակչությունը՝ «Էդիթ Պրինտ»։ «Զգուշացե՛ք, դռները չեն փակվում» վիպակը ստեղծվել է համավարակի օրերին՝ ամենասկզբում, երբ լարված ու անհանգիստ սպասում էինք` երբ մեր դուռն էլ կթակի համավարակը, հետո էլ`

«Ե՛վ շատ ժամանակակից է անցյալին նայելը, և՛ շատ ժամանակակից է ապագային նայելը»

Մեր հյուրը նկարիչ, արվեստաբան Արա Հայթայանն է։ Զրույցի թեման արվեստն է, հետխորհրդային տարիներին ձևավորված արվեստի աշխարհն  ու խնդիրները, որ անտեսված են մինչ օրս, անկախության տարիների անապատն ու արվեստագետ-քրմերի արարումը։ Նկարիչը համոզված է՝ նահանջի տեղ չունենք, իսկ ոլորտն առողջացնելու համար պետք է ոչ թե

Այդպես դարձա կես մարդ. կեսը՝ այստեղ, կեսը՝ այնտեղ

Ալիկ Ասատրյան։ Նկարիչ։ Ծննդով՝ Մեղրիից։ Բնակավայրը՝ Հոլանդիա։  Զրույցը ardi.am-ի հետ՝ հեռավար։ -Ինչպե՞ս եք։ -Երկրիս պես։ -Զգացողությունը՝ հեռվից։ Պատերազմ, հետպատերազմական զարգացումներ, հասարակական տրամադրություններ… ազդակներն ինչպե՞ս են հասնում։ -93 թվականից, այսինքն՝ արդեն 27 տարի ես Հոլանդիայում եմ ապրում։ Ինքս պատերազմի տարիներին եղել եմ Հադրութում, Շուշիում։

Կորեական մշակույթը Հայաստանում

Հայաստանյան հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող  կորեական պատմական հեռուստասերիալները մեծ պահանջարկ են վայելում։ Ըստ այդմ՝ հետաքրքրության են արժանանում նաև կորեական մշակույթը, սովորույթները, լեզուն, երաժշտությունը, անգամ՝ դիմահարդարման միջոցները։ Հայաստանում ավելանում են նաև կորեերենի մասնագետները։ Մեր զրուցակիցը Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս, կորեագետ  Հասմիկ Քաբաբյանն է, որը

Այդ երկիրն անընդհատ փորձելու է խոչընդոտել փորձագետների մուտքը

Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանի հետ զրուցել ենք Արցախի հուշարձանների պահպանության մասին, այդ թվում՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած ժառանգության։ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը հիմնվել է 2008-ին։  Գործունեության նպատակն է պետական սեփականություն հանդիսացող պատմական, հնագիտական, ճարտարապետական

Այս փոքրիկ վեպը, ըստ երևույթին, երազանք է

Ընթերցողի սեղանին է «Էդիթ Պրինտ» հրատարակչության «Արդի» մատենաշարի անդրանիկ ժողովածուն՝ «Տիպանգոն»։ Վահան Տեր-Ղազարյանի «Տիպանգո» գրքում տեղ են գտել համանուն վեպը, «Անուղի ճամփաներ» վիպակն ու «Միայնակ մարդիկ» պատմվածքների ժողովածուն։ Վահան Տեր-Ղազարյանի  հետ զրուցել ենք նոր լույս ընծայված գրքի մասին։ — «Տիպանգոն» 1972-ին եք գրել։