Նկարչի աշխարհը, ներսը և դուրսը
Աշխարհի մեջ աշխարհ: Ներկի հոտ, գույներ, գծեր, ավարտուն ու նոր ստեղծվող գործեր: Գեղանկարիչ Վահագն Իգիթյանի արվեստանոցում ենք: -Որտե՞ղ ես ավելի շատ լինում՝ տա՞նը, թե՞ արվեստանոցում: -Այստեղ, միանշանակ: -Ինչ-որ բան փոխվել է կտավներումդ: -Զգայական աշխարհը հասունացել է, մաքրվել: -Նկարչին ծանոթանալու լավագույն միջոցը ցուցահանդե՞սն է:






