Հորդորակ «մոտ» բառի սխալ գործածության մասին
«Մոտ» կապը թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում հաճախադեպ է: Այս բառի գործածության սխալների մասին խոսվել է տարբեր առիթներով, սակայն անհրաժեշտություն կա դրանց կրկին անդրադառնալու։ Նախ ներկայացնենք բառի հիմնական իմաստները։ Ըստ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի»՝ մոտ-ը նշանակում է՝ կողքին, կողքը, ոչ հեռավոր,






