Հորդորակ. անել, կատարել, իրականացնել…

      Երբեմն մեր աչքն ու ականջն այնպես են սովորում հաճախ կրկնվող սխալներին, որ դրանք այլևս չենք նկատում: Այդպիսի մի սխալ կապված է «իրականացնել» բառի հետ: Այս բառն էլ լեզվում է ստացել  «գերիշխող» դիրք, արշավ սկսել իր հոմանիշների դեմ՝ նրանց հանիրավի դուրս մղելով և

Հորդորակ «կողմից» կապով կազմվող կրավորական կառույցները չարաշահելու մասին

Մեր լեզվի քերականական բազմաձևությունից օգտվելու փոխարեն մենք երբեմն նախապատվություն տալիս ենք միայն մեկ ձևի, դա դարձնում կաշկանդող կաղապար։ Այս անգամ կխոսենք այդպիսի կաղապարներից մեկի՝ «կողմից» կապով կազմվող կրավորական կառույցների մասին։ Արդեն այնքան է չարաշահվել այս ձևի գործածությունը, որ ոմանց սխալմամբ թվում է, թե

Հորդորակ հարցական նշանի և հնչերանգի մասին

Փիլիսոփաներից մեկն ասել է. «Մարդու մասին ավելի հաճախ կարելի է կարծիք կազմել նրա տված հարցերից, քան պատասխաններից»։ Ուրեմն ինչքա՜ն կարևոր է խելացի հարցեր տալը և ոչ պակաս կարևոր՝ այդ հարցերը ճիշտ շեշտադրելը։ Հայտնի է, որ հայերենում հարցական նշանը դրվում է ոչ թե նախադասության

Հորդորակ. ո՞ր, թե՞ ով

Հայ ժամանակակից գրականությունից քաղված այս մի քանի օրինակները ցույց են տալիս հայերենում հատուկ և հասարակ գոյականներին կապակցվող որ հարաբերական դերանվան գործածության ձևավորված ավանդույթը: Լևոնը, որ կանգնած էր զրուցողների ուրիշ խմբի մեջ, հարցրեց. «Ի՞նչ է, արդեն սկսեց գլխին զոռ տալ» (Հրանտ Մաթևոսյան)։ Միակ մարդը,

Հորդորակ «թվով+թվական» բառակապակցությունների մասին

        Զանգվածային տեղեկատվության միջոցներով կարդում կամ լսում ենք. «Կազմակերպվել է թվով երկու այլ զորակոչիկի տարկետում տալու գործընթացը»:  «Այս հարցը Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների թվով երրորդ հանդիպման օրակարգում էր»: «Անվավեր է ճանաչվել թվով հինգ քվեաթերթիկ»: «Գնել են թվով 53 կոնյակ»: Օրինակների այս շարքը կարելի

Հորդորակ «ու» տառի գրության մասին

Մեր օրերում հանդիպում են «ու» տառի գրության տարբերակներ, որոնք խորթ են հայ գրչության ավանդույթին: Համակարգիչների, ձեռքի հեռախոսների հայերեն ստեղնաշարերն ամրապնդել են «ու»-ի՝ երկու բաղադրիչից բաղկացած մեկ տառի ընկալումը։ Անկախ նրանից՝ «ու»-ն միատառ, թե երկտառ ենք դիտարկում, այն բաղկացած է երկու գրանշանից՝ ո-ից և

Տոնական հորդորակ

            Ամանորին մի քանի օր է մնացել, և Լեզվի կոմիտեն ցանկանում է անդրադառնալ  այս տոնին առնչվող լեզվական միավորներին:             Արևելահայերը այս տոնն անվանելիս գործածում են Նոր տարի և Ամանոր անունները, իսկ արևմտահայերը՝ հիմնականում Կաղանդ և Ամանոր, վերջին շրջանում՝ նաև Նոր տարի։

Հորդորակ կախման կետերի և բազմակետի գործածության մասին

Կախման կետերի ու բազմակետի ընկալման և գործածության անմիօրինակություն է նկատվում: Կախման կետերը (…) դրվում են կիսատ թողած մտքի փոխարեն, երբ նախադասության մեջ առկա են չդրսևորված հույզ, զգացմունք, միտքը շարունակելու կամ ավարտելու դժվարություն, անվճռականություն: Կախման կետեր կարող են դրվել նախադասության տարբեր հատվածներում: Օրինակ՝ Դա՜վ…