Գծիկի գործածության հիմնական կանոնները
1. Բառերի՝ միևնույն հոլովով հարադրական կրկնությունները գրվում են գծիկով, օրինակ՝ գույն-գույն, զույգ-զույգ, արագ-արագ, մեկ-մեկ, ինչ-ինչ, կամաց-կամաց նաև՝ բարակ-մարակ, մանր-մունր, ոլոր-մոլոր, պարապ-սարապ, աման-չաման և այլն: 2. Բառերի՝ տարբեր հոլովներով հարադրական կրկնությունները գրվում են անջատ, օրինակ՝ կողք կողքի, ձեռք ձեռքի, երկրից երկիր, մեջք մեջքի և






