Վասն երաժշտության և մահվան

Ոսկե քնար, ո՛վ ընդհանուր հարստություն Ապոլլոնի Ու թխահեր մուսաների, քեզ է լսում շարժումը՝                                                  սկիզբն ուրախության, Երգիչները ենթարկվում են քո նշանին,  Երբ, ցնցվելով, դու շուրջպարը ղեկավարող                                    նախերգանքի մուտքն ես հնչում․․․ ․․․զի նետերդ Կախարդում են աստվածների հոգին անգամ՝ ճարտարությամբ Լետոյածնի ու լիակուրծք մուսաների։ Պինդարոս, «Ներբողներ»

Սամվել Թավադյան․ Սիրենների երգը

Շումերական տեքստերը վկայում են, որ  մարդկային աղմուկը այնքան խլացուցիչ էր, որ Աքքադի աստվածները չէին կարողանում  խաղաղ քնել։ Ժամանակի ընթացքում այդ աղմուկը աստվածներին զրկում է  զորությունից ու երկնային փայլից։ Նրանք,  ի վերջո, ջրհեղեղ  են ուղարկում երկիր՝ մարդկանց ոչնչացնելու և նրանց երգը լռեցնելու համար։ Երաժիշտների