Վահագն Գրիգորյան, Պողոս-Պետրոս (հատված վեպից)

Կանցնեն վաթսուն երկար տարիներ, և Պողոս Տիրատուրյանը մայիսյան մի օր ինքն իրենից գոհ կզբոսնի գիշերային Թիֆլիսով։ Չի կասկածում՝ խոսեց փայլուն։ Ճիշտ է, հիմնականում ռուսերեն (Սովետական Միությունում ենք, ինչ արած), բայց շատ սիրուն անցում կատարեց հայերենին։ «Եթե թույլ կտաք՝ մի երկու բառ էլ հայերեն»,