Գուրգեն Բավեյան․ «Փորձեցի երգել ինքս ինձ հետ»
«Խիո-Խիո», «Նուբար», «Bella Ciao»․․․ բազմաձայն հնչողությամբ այս երգերը շատ արագ տարածվեցին համացանցում։ Նախաձեռնությունը և կատարումը օպերային երգիչ, բարիտոն Գուրգեն Բավեյանինն է։ Գերմանաբնակ մեր հայրենակիցը՝ իբրև մեներգիչ, աշխատել է Հայաստանի, այնուհետև՝ Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում։ 2016-ից ազատ երգչի՝ ֆրիլանսի կարգավիճակում է։ Իբրև հրավիրյալ երգիչ՝ հանդես






