Սիմֆոնիկ նվագախումբն ու ինովացիան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս տարի նշում է  20- ամյակը։ Նվագախումբը հոբելյանական համերգաշրջանում, Arloopa ծրագրի հետ համագործակցության արդյունքում, ներկայացնում է տեխնոլոգիական ինքնատիպ լուծում՝ ինտերակտիվ նամակ։ Սքանավորման միջոցով  նամակը կենդանանում է, բացվում է նավագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքը՝ ուղղված հանդիսատեսին։

Աստղային ճանապարհի մեկնարկը՝ փողոցից

Հատկապես ամռան ամիսներին Երևանի փողոցներում օրվա տարբեր ժամերի շատ երաժիշտներ են հանդես գալիս։ Փողոցային երաժիշտներն էլ երաժշտությամբ կենդանացնում են մայթերը, այգիները, երբեմն էլ՝ խառնվում մեր մտքերին ու անցող-դարձողների տրամադրություններին։ Նրանք ունեն բեմ՝ առանց վարագույրների, ունկնդիր՝ առանց տոմսի, և նվագում են առանց դիմակների։ Կարևորը՝

Սիրտս, որ նվագում է բլյուզ

Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգը՝ Պարույր Սևակի «Սիրտս նման է…» ստեղծագործության հիման վրա։ «Այս տողերը աննկարագրելի ուժ ունեն։ Ամեն համեմատություն՝ թութակ, ջութակ, վտակ, պատատուկ ու խոր հատակ… ուղղակի երաժշտությունն էր պակասում։ Սիրտը այս պոեմում չի լռում՝ նա խոսում է, նվագում, վազում

Նպատակս է դառնալ հայկական դասական երաժշտության դեսպան

Նոյեմբերի 16-ին Բոստոնում բեմ կբարձրանա ամերիկաբնակ երիտասարդ կոմպոզիտոր, Բոստոնի կոնսերվատորիայի սան Գրիգորի Բալասանյանի «Լուռ արցունքներ» խորագրով օպերան՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմին։  Անցած ուղու, երազանքների և առաջիկա անելիքների մասին խոսել ենք արվեստագետի հետ։ -Գրիգորի՛, 20 տարեկան եք և արդեն հեղինակել եք կոնցերտներ, բալետ, օպերա,

Համասյանի մեղեդու ու ճապոնական պատմության հաջողված երկխոսությունը

Հայաստանում ճապոնական ֆիլմերի 18-րդ փառատոնի շրջանակում հնարավորություն ընձեռնվեց դիտելու ճապոնացի դերասան, ռեժիսոր Ջո Օդագիրիի առաջին լիամետրաժ խաղարկային «Մի մակույկավարի պատմություն» ֆիլմը։ Ընդհանրապես երբ խոսում ենք ճապոնական կինոյի մասին, միանգամից մեր աչքերի առաջ են հայտնվում Ճապոնիայի ինքնատիպ բնապատկերները։ Եվ ինչքան էլ դասական դարձած ճապոնական

Զառա Տոնիկյան․«Կապույտ երազ»

Երեկ իմ առավոտն սկսվեց Զառա Տոնիկյանի երգով։ Հեռախոսիս զարթուցիչն անջատելուց հետո մտա YouTube, իմ սիրելի բազմում երաժշտաշարերից ընտրեցի Զառային ու մինչև տանից դուրս գալս վայելում էի նրա աստվածային ձայնի ելևէջները։ Տրանսպորտում, սովորականի նման, բացեցի ՖԲ հավելվածն ու քարացա․ առաջին նյութը Զառա Տոնիկյանի մահվան

Արամ Ղարաբեկյան․ այսօրեական

Հայաստանի կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը մեկն էր այն սփյուռքահայերից, որոնք Հայաստանն առաջին անգամ տեսան և ճանաչեցին խորհրդային կայսրության փլուզումից հետո միայն և, ի հեճուկս բոլոր դժվարությունների, հաստատակամորեն բռնեցին դեպի բաղձալի բնօրրան բերող ճամփան: Հայաստանում աշխատած տարիներին նա նորարարական շնչով նվաճեց

«Արցախ» կամերայինի նոր շնչառությունը

Դիտել գրառումը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU) սրահում կայացավ «Արցախ» կամերային նվագախմբի համերգը։ Քսան տարի ՀԲԸՄ-ն աջակցել է Արցախի կամերային նվագախմբի գործունեությանը, այժմ ևս շարունակվում է աջակցությունը։ Վստահաբար կարելի է ասել, որ նվագախմբի կյանքում կատարվել է բեկումնային իրադարձություն․ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր