Օպերային թատրոնի հետպատերազմյան անցուդարձը

Ardi.am–ի զրուցակիցը ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն է։ — Համավարակ, հետո արդեն պատերազմ, երբ օպերային թատրոնի բեմը դարձել էր տարածք` զինվորական քողարկող ցանցեր պատրաստելու համար։ 2020 թվականի  արհավիրքներն ի՞նչ

Նոր երգ․ «Իմ փոքրիկ աղջիկ»

Երաժիշտ, հեղինակ, գործիքավորող Աբել Կյուրեղյանը ներկայացրել է իր «Իմ փոքրիկ աղջիկ» երգն ու տեսահոլովակը: Ընտանեկան ջերմության, հայր և դուստր հավիտենական սիրո մասին երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Արմեն Բադալյանն է, իսկ գործիքավորումն իրականացրել է հենց Աբել Կյուրեղյանը: Երգի հեքիաթային իրականությունը տեսահոլովակի է վերածել

Nightwish-ը առաջադրվել է Emma Awards-ի չորս անվանակարգում

Nightwish-ն առաջադրվել է Ֆիննական հեղինակավոր Emma Awards մրցանակաբաշխության չորս անվանակարգում՝ «Տարվա ալբոմ», «Տարվա խումբ», «Տարվա մետալ-ալբոմ», «Հանդիսատեսի տարվա ընտրություն»։ Մրցանակաբաշխությունը կանցկացվի  մայիսի 14-ին, Հարթվոլ Արենայում։ Այս մասին տեղեկանում ենք Nightwish-ի ֆեյսբուքյան էջից։ Nightwish-ը («Նայթվիշ»-ը) կանանց վոկալով ֆիննական սիմֆոնիկ մետալ խումբ  է (կատարումները հիմնականում

Արցախցի երեխաները երգում են Երևանի մասին

Համացանցում մեծ արձագանք է գտել արցախցի երեխաների կատարմամբ հնչող «Թռչում է իմ հոգին»  երգի տեսանյութը։ Ստեղծագործ երաժիշտ, շեփորահար Տիգրան Սուչյանի հեղինակած այս երգը Երևանի մասին է։ ardi.am-ի հետ զրույցում Տիգրան Սուչյանն ասաց, որ պատերազմի օրերին ընկերների շնորհիվ պատահաբար հայտնվել է «Նեքսուս» արվեստի կենտրոնում,

Մոնսերատ Կաբալյե/ Ձայնասկավառակ՝ նվիրված Արցախին և Հայաստանին

Օպերային աշխարհահռչակ, հանճարեղ երգչուհի, «Գրեմմիի» դափնեկիր Մոնսերատ Կաբալյեն իր ստեղծագործական կյանքի վերջին ալբոմը նվիրել է Հայաստանին և Արցախին: 2020 թ. դեկտեմբերի 6-ին ներկայացվել է ձայնասկավառակի նոր թողարկումը, որն իրականացվել է «Սթարմուս» մշակույթի և գիտության փառատոնի կազմակերպիչների կողմից:   Մոնսերատ Կաբալյեն (1956-2018 թթ.) այցելել է

System Of A Down-ը նոր երգեր է թողարկել

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի վոկալիստ, Գրեմիի մրցանակակիր Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Մենք՝ որպես System Of A Down,  տասնհինգ տարվա մեջ առաջին անգամ նոր երգ թողարկեցինք։ Դա անելու ժամանակը հիմա է,  քանի որ մենք չորսով չափազանց կարևոր բան

Քամանչան` ընդդեմ մահաբեր ուժի

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին դարձել է մահաբեր ուժին մշակույթով հակադրվելու յուրօրինակ հարթակ: Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավետիսյանից հետո այստեղ իր քամանչան է հնչեցրել անվանի երաժիշտ Հակոբ Խալաթյանը, որն արդեն տարիներ շարունակ իր մասնագիտական գործունեությունն է ծավալում Արցախում: Պատերազմը նրան հետ չի պահել իր

«Աստված մարդուն բանականություն է տվել, և մարդը պետք է առաջնորդվի դրանով»

Ardi.am-ը զրույցի է հրավիրել ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ Պերճ Քարազյանին: Նշենք, որ նա այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, և համավարակի հետևանքով ուշանում է նրա վերադարձը Հայաստան: -Պե՛րճ, Ձեր հերթական այցը ԱՄՆ ակամա երկարաձգվեց: Ե՞րբ էր