Դրամների ցուցադրությունը կբացվի տարեվերջին
‹‹Էրեբունի›› պատմահնագիտական արգելոց թանգարանը համալրվում է դրամներով։ Մեծ թվով մարդիկ են արձագանքել «Նվիրիր դրամ ‹‹Էրեբունի›› թանգարանին և նպաստիր մեր դրամների ցուցադրության ստեղծմանը» կոչ-նախաձեռնությանը։ Արգելոց թանգարանի տնօրեն, հնագետ Միքայել Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շուրջ 220 դրամ է հավաքվել, և դեռ շարունակվում է






