Ակամա բաներ կամ Երբ մեծանում ենք

Աղջիկը զգաց, որ ոտքերը ցրտից քարացել են, ու մտավ խանութ: Միշտ նույնն է` ակամա գալիս է ժամանակին` առաջինը, ու սպասում, սպասում… Խանութում տաք էր, բայց մթերքների խառնամբոխ հոտը նրան դարձյալ ուղղորդեց դեպի դուռը: Հանկարծ մի զրնգուն մանկական ձայն վայրկենաբար զտեց ծանր օդը.                                                                            

Թելեթրիփ-2

Սկիզբն այստեղ Մաս 4 Մեր պարտեզ առաջինը եկավ պապս: Եկավ, ուղիղ իգուանայով նկարված աթոռին լոշտակը վայր գցեց: «Լոշտակը վայր գցել» արտահայտությունը պապիս ականջների կամ ինչ-որ անկապ մի նապաստակի հետ կապ չունի: Լոշտակ մենք ասում ենք չստերին, «լոշտակ վայր գցել» նշանակում է հարմար տեղավորվել:

Պատմական բնօրրանում՝ իբրև զբոսաշրջիկ

Ալիս Հովհաննիսյանն օրեր առաջ է վերադարձել Կիլիկյան Հայաստան կատարած ճամփորդությունից՝ իր մեջ ամբարած դեռ չտարորոշված տպավորություններ ու հույզեր: Մենք փորձել ենք երևակել նրա տեսած-ապրածի հպանցիկ ուրվագիծը: -Տիկի՛ն Ալիս, ի՞նչն էր Ձեզ տարել Կիլիկյան Հայաստան և ի՞նչ գտաք մեր պատմական բնօրրանում: -Միշտ ձգձգում էի

Բանաստեղծություններ

Մայր Դու հորինել ես ինձ, երբ Տերը  փսփսացել է ականջիդ, որ պիտի գամ, Ու ծաղկել են նռնենիներն,  ու սիրենները ծաղկաթափվել  արյան մեջ,  գիշերները  բուրել է երկինքը լուսնի լոտոսով։ Գիտեն հեռուներից եկած իմ աշխարհը Տերը և դու, և ոչ մի, ոչ մի սեր, հարդագողի 

Վահագն Գրիգորյանի նոր վեպը «Անտարեսից»

Շուտով ընթերցողին կհրամցվի Վահագն Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» վերնագիրը կրող նոր վեպը՝ «Անտարես» հրատարակչատան կողմից: Վեպն աղերսներ ունի Թումանյանի հեքիաթի հետ և սկսվում է թումանյանական բնաբանով. «-Պողո՛ս, գտա՞ր:-Չէ՛:-Պետրո՛ս, գտա՞ր:-Չէ՛»:Հեղինակը դիտարկել է մեր ազգի վերջին 200 տարվա պատմությունը՝ սկսած Ռուսաստանի՝ Հարավային Կովկաս, այդ թվում՝ Արևելյան Հայաստան

Թելեթրիփ

«Թելեթրիփի» մասին «Թելեթրիփը» համատեղ երևակայության և շնորհի արդյունք է: Այն ստեղծում են Լիլիթ Հակոբյանը և նրա երկու մանկահասակ դուստրերը՝ իննամյա Էլզա Պետրոսյանն ու տասնմեկամյա Մայա Պետրոսյանը: Գաղափարը Էլզայինն է, նկարչական ձևավորումը՝ Մայայինը, գիրը՝ Լիլիթինը, որն ապրում է իր մանկության (գուցեև՝ երբեք չընդհատված մանկության)

Թռիչք դեպի անորոշություն (հատված)

Հենց կասկածեցիր, այլևս չես կարող թռչել: Թռչունները, ի տարբերություն մարդկանց,կարող են թռչել, որովհետև ամբողջ սրտով հավատում են… Հավատալ՝ նշանակում է թևեր ունենալ… Փիթր Փեն   Ջեյմս Մեթյու Բարրի Թե երկնքում  սավառնող հազարավոր թռչուններից քանիսն են չվում ու քանիսն են  վերադառնում, երբեք չես էլ հաշվում։ Ո՞ր մեկը

Իմ ընտանիքի էսսեն կամ արտագաղթ, որը անկոչ հյուր է իմ ընտանիքում

Մերոնք չեն սիրում իրար ասել. «Ես քեզ սիրում եմ»: Մերոնց ամեն մի քայլի մեջ սիրո մեղեդի կա: Մենք՝ Ավոն, Էլիզը ու ես, մի փոքր մեծացել ենք, մի քիչ փոխվել է մեր տան տեսքը, բայց տատիս բնավորությունը անդավաճան է իրեն, էլ ոչինչ չի փոխվել,