Ալենի կախարդական հեքիաթը
Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի մայրիկի՝ Նազելի Տերտերյանի հետ զրուցել ենք «Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ի ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին։ «Կազմակերպությունը նպատակ ունի նպաստել մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին։ Այն, ինչն Ալենը համարում էր իր առաքելությունն ու ամենօրյա աշխատանքը՝ կրթության






