Տաք-խենթ-երևանցի Արմեն Շեկոյանը
Երկրայիններիս աշխարհը լքեց Արմեն Շեկոյանը, գրող, որի անձը, գոյության կերպը ճշգրիտ ֆիզիկական արտապատկերն էր իր ստեղծած գրականության: Վերջին տասնամյակների մեր ապրած կյանքում պոեզիան ամենախորթ տարածությունն էր թե՛ ստեղծագործողի, թե՛ ընթերցողի համար: Սակայն Շեկոյանը գրեց այնպես, որ մեր ու իր իրականության կոպիտ խառնաղմուկը չպատնեշեց






