Ֆիգուրատիվ և վերացական նկարչության երկխոսություն՝ Սանթ-Դիէում

«Հարություն»-ը ֆիգուրատիվ և վերացական նկարչության յուրահատուկ երկխոսություն է (ցուցահանդես) Վոզգես երկրամասի Սանթ-Դիէ քաղաքում, որտեղ առաջին անգամ գծվել է Ամերիկա մայրցամաքի քարտեզը։ Առաջին անգամ նոր հայտնաբերված մայրցամաքը անվանվեց Ամերիկա (Ամերիգո Վեսպուչչիի պատվին, 1507թ․)։Աշխարհագրության միջազգային փառատոնը արդեն 32 տարի կարևոր միջոցառում է այս խորհրդանշական քաղաքում։

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(24-րդ թողարկում) Համաշխարհայնացման ժամանակներում նոր երևույթները հայերեն կոչելը, եզրույթների, կենցաղային իրերի անվանումների հայերեն համարժեքները գործածելը որոշ մարդկանց կարծիքով հնաոճ է։ «Ժամանակակից» և «նորաձև» երևալու մոլուցքը խանգարում է նկատել կարևորը՝ հայերենի շահը։ Առաջարկում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Կարդացե՛ք, վերընթերցե՛ք, գործածե՛ք դրանք,

Վահան Տեր-Ղազարյանի վերջին հրաժեշտը՝ գրողների տնից

Սեպտեմբերի 28-ին Երևանում կյանքից հեռացել է գրող, ազատամարտիկ, սցենարիստ, անձավախույզ, լեռնագնաց Վահան Տեր-Ղազարյանը։ Նա ծնվել է 1950 թվականի հուլիսի 26-ին Երևանում։ Սովորել Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում։ ՀԳՄ-ին վարչության անդամ է, կինեմատոգրաֆիստների միության անդամ, Հայկական աշխարհագրական ընկերության նախագահության անդամ, Հանրային խորհրդի անդամ, Անձավագիտական

Թախիծն արդեն անցած օրերի

— Ե՞րբ, ո՞ր թվականից գնացիք ռազմի դաշտ։ — Ես չեմ գնացել, ես այնտեղ էի․․․ Ե՛վ կատակ էր, և՛ չէ։ Ծիծաղեցինք։ Խոստացավ մի օր խոսել ազատամարտի մասին։ Ինչի մասին ասես խոսել էինք։  Ինչի մասին ասես լռել։ Քարանձավի թանձր խավարից մինչև թավշյա հեղափոխություն։ Արցախյան առաջին

Ոչ մի քայլ հետ կամ «Ջաբրայիլի Արծիվը»

«Ոչ մի քայլ հետ»,- սա էր Արցախյան երկրորդ պատերազմի անմահացած հերոս, փոխգնդապետ Դավիթ Նազարյանի վարած մարտի սկզբունքը։ Դավիթի, ում «կյանքը լեռներում էր, սիրտը՝ զինվորինը, հոգին՝ մայր հայրենիքինը»։ Դավիթ Նազարյանը ծնվել է 1985-ին, Երևանում։ 18 տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 44-օրյա պատերազմի ժամանակ

«Արցախը հայրենի մարմնին մէկ մասն է, անոր ցաւով, վիրաւորումով, կ՛անդամալուծուի եւ կը ցաւի ամբողջ մարմինը»

Ardi.am-ի զրուցակիցը սիրիահայ գրող Մարիանա Պէրթիզլեան-Ղազարեանն է։ Զրույցի առանցքը գրողի՝ «Այգ» մատենաշարով (Հալէպ) լույս ընծայված «Փոխակերպում» պատմվածքների և էսսեների ժողովածուն է, ինչպես նաև պատերազմն ու հետպատերազմական իրավիճակը Սիրիայում և Հայաստանում։ — Մարիանա, Ձեր գիրքը լույս է տեսել 2018-ին։ Հայաստանյան ընթերցողին հասանելի՞ էր, թե՞

«Երկիր հայրենի»․ առաջնախաղ Վանաձորի թատրոնում

Սեպտեմբերի 22-ին Դ. Դեմիրճյանի «Երկիր հայրենի» ներկայացումով տրվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը: Թատրոնի գեղարվեստական խորհրդում պիեսի քննարկման ժամանակ գեղխորհրդի բոլոր անդամները միաձայն հավանություն տվեցին գեղարվեստական այս գործի բեմադրությանը, որովհետև սա գեղարվեստական պայմանականությունների միջոցով առերեսվում է թե՛

Սերը նկարիչների աչքերով կամ 8 համբույր

****Ֆրանսուա Բուշե․ «Հերակլեսն ու Օմֆիլան», 1732-1734 Բուշեն Լյուդովիկոս XV-ի պալատական նկարիչն էր՝ մադամ Պոմպադուրի սիրելին և ռոկոկոյի ամենավառ ներկայացուցիչներից։ Նա «Հերակլեսն ու Օմֆիլան» կտավի սյուժեն վերցրել  է Հերակլեսի մասին հին հունական առասպելներից։ Աստվածները Հերակլեսին ուղարկել էին, որ ծառայի լիդիական Օմֆիլա թագուհուն, որը հերոսի