«Ամենասարսափելի որոտից ու հեղեղից հետո, միևնույն է, ծագում է արևը»

Ardi.am-ը զրույցի է հրավիրել կինոգետ, արձակագիր Սիրանույշ Գալստյանին: — Սիրանույշ, ծանր ժամանակներ ենք ապրում՝ լի անօրինակ փորձություններով: Այս պայմաններում մեր հասարակության գիտակից մասը հայացքն ուղղում է Աստծուն և իբրև նեցուկ՝ ապավինում նաև մշակութային բարձր արժեքներին: Այս իրականության համապարփակ վերարտադրությունը կինոյում հնարավոր համարո՞ւմ եք:

Դու կորցրել ես քո մարմինը

Ես կորցրել եմ իմ մարմինը և վախենում եմ անունս էլ կորցնել։ Անվերջ ասում ու կրկնում եմ ինձ՝ դու Շողեր ես, մի մոռացիր երբեք, ինչ էլ լինի, աշխարհը շուռ գա, ծովերը ցամաքեն, լեռները փոշիանան, դու կաս ու մնում ես Շողեր, գեղեցիկ ու հմայիչ կին,

Նորահայտ հուշարձաններ․Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը և հայ աստղագետների տապանատունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի փետրվարի 1-ին որոշմամբ տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը ( 1944 թվական, Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ), Երևան քաղաքի Լեոյի 76 բնակելի տունը (1897 թ.) և ՀՀ

Այս փոքրիկ վեպը, ըստ երևույթին, երազանք է

Ընթերցողի սեղանին է «Էդիթ Պրինտ» հրատարակչության «Արդի» մատենաշարի անդրանիկ ժողովածուն՝ «Տիպանգոն»։ Վահան Տեր-Ղազարյանի «Տիպանգո» գրքում տեղ են գտել համանուն վեպը, «Անուղի ճամփաներ» վիպակն ու «Միայնակ մարդիկ» պատմվածքների ժողովածուն։ Վահան Տեր-Ղազարյանի  հետ զրուցել ենք նոր լույս ընծայված գրքի մասին։ — «Տիպանգոն» 1972-ին եք գրել։

Ինչպես սիրել Փինք Ֆլոյդին

Էն բոլոր քաղաքներում, որտեղ մարդիկ կոնյակ էին խմում, ես և դու գործ չունեինք: Մեր տեղը արվարձաններից մեկում թաքուն տեղակայված մի փաբ էր, որտեղ մարդիկ վիսկի էին խմում: Դե հիշում ես, երևի՝ ես Jack էի խմում, դու՝ Chivas: Լաց էիր լինում, հիշում սիրածիդ, ես

Պատմության թանգարան․ անցյալից ներկա

Ardi.am-ի զրուցակիցը Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն, մ.գ.թ., դոցենտ Դավիթ Պողոսյան է։  — Համավարակի և պատերազմի պարտադրած մշակութային դադարից հետո թանգարաններն իրենց աշխատանքը վերսկսելու, թանգարան-այցելու կապը ամրապնդելու առաքելություն ունեն։ Ի՞նչ է սպասվում նոր տարում Հայաստանի պատմության թանգարանում։ — Հայաստանի պատմության թանգարանում ընթանում են վերանորոգման

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(19-րդ թողարկում) Ուրիշ մշակույթների ու ժողովուրդների հետ շփումները, հաղորդակցությունը նպաստում են մեր լեզու օտար բառերի թափանցմանը, որ բնական ընթացք է։ Սակայն բոլորովին ընդունելի չէ օտարաբանությունների անհարկի կիրառումը, երբ դրանց համարժեքները կան ու գործածելի են հայերեն գրավոր և բանավոր խոսքում։ Ներկայացնում ենք օտար բառերի

Բոտիչելլիի նկարը վաճառել են ավելի քան 92 միլիոն դոլարով

«Մեդալիոնով երիտասարդի դիմանկարը» դարձել է իտալացի նկարչի՝ աճուրդում վաճառված ամենաթանկ աշխատանքը։ Կտավը ձեռք է բերել մի ռուսախոս գնորդ, որի ինքնությունը չի ներկայացվում։ Վերածննդի դարաշրջանի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի «Մեդալիոնով երիտասարդի դիմանկարը» Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 92,2 միլիոն դոլարով։ Այդ մասին հաղորդվում է Սոթբիս