Քամանչան` ընդդեմ մահաբեր ուժի

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին դարձել է մահաբեր ուժին մշակույթով հակադրվելու յուրօրինակ հարթակ: Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավետիսյանից հետո այստեղ իր քամանչան է հնչեցրել անվանի երաժիշտ Հակոբ Խալաթյանը, որն արդեն տարիներ շարունակ իր մասնագիտական գործունեությունն է ծավալում Արցախում: Պատերազմը նրան հետ չի պահել իր

Սաթենիկ Մկրտչյան․ Ընտրյալը

Երբ նա արդեն մե՜ծ՝ երրորդ դասարանցի մի մեծ տղա էր, ամառվա կեսին գլուխը գլխաշորով ծածկած՝ տանից դուրս եկող տատին ասել էր. -Տատ ջան, կարելի՞ է՝ ես էլ քեզ հետ գամ: -Իհա՛րկե, բալես,- քնքշանքով պատասխանել  էր տատը,- իհա՛րկե, մանավանդ որ, ինձ անվտանգ կանցկացնես խաչմերուկները:

Շուշի․ կրթական հաստատություններ

   Թեմական դպրանոց. հիմնադրվել է 1838 թ. հունիսի 22-ին: «Դա աղքատության մեջ ծնված մի փոքրիկ հիմնարկություն էր, որ չի ունեցել նույնիսկ իր սեփական շենքը, այլ տեղավորված է եղել մի մասնավոր մարդու տանը: Սկզբում ունեցել է մոտ 20 աշակերտ: Առաջին ուսուցիչները հանձն են առել այնտեղ պարապել առանց

Շուշի՝ հրեշտակների քաղաք

Արցախի մշակութային «մայրաքաղաք» Շուշին գնդակոծությունների թիրախում է: Այն իր էներգետիկայով ու բյուրեղացած հոգևոր մատերիայով երկրային ըմբռնումների սահմանը վաղուց բացառած տարածք է: Այստեղ ոչ թե ներդրվում կամ ստեղծվում է մշակույթ, այլ մշակույթն իր բնահատուկ գոյության իրողությունն է ի հայտ բերում՝ տարատեսակ դրսևորումներով:  Վեց տարի

Արցախի գանձերը. Գրատպությունը Արցախում

Հայկական գրատպությունն ավելի քան 500 տարվա պատմություն ունի։ Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թ. Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը» հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր: Միսիոներներից առավել ակտիվ ու ձեռներեց էին Ավգուստ Դիտրիխն ու Ֆելիցիա Զարեմբան,

Վերականգնվում է «Լոռեցի Սաքո» քանդակը

ԿԳՄՍ նախարարության պատվերով վերականգնվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը: Այն վերականգնում է հեղինակի քանդակագործ որդին՝ Աշոտ Բաղդասարյանը: Քանդակը կտեղադրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում: Սարգիս Բաղդասարյանը կերտել է դյուցազնական կերպարներ, ստեղծել է հերոսական, ռոմանտիկ, պաթոսով աչքի ընկնող դիմաքանդակներ, կոմպոզիցիաներ,

Արցախի գանձերը. ոչ նյութական ժառանգություն՝ բանահյուսություն

Եվրոպական առաջավոր երկրներում 19-րդ դարի սկզբից նկատվող ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրության աճն Արցախում արտահայտվել է բանահյուսական հնագույն նյութերի գրառմամբ:Ոչ նյութական մշակութային ժառանգության բացառիկ նմուշներից է 1889 թ. Շուշիում հրատարակված Մանուկ Աբեղյանի գրի առած հայոց ազգային վեպի՝ էպոսի երկրորդ պատումը՝ «Դավիթ և

«Իմ մեջ վախ կա, բայց ես առաջին հերթին վիրաբույժ եմ»

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ին,  Ֆրանսիայից  Հայաստան ժամանեց բժիշկների խումբը: Բժիշկների մարդասիրական այս այցը նախաձեռնել է սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը՝  ՀՀ Կառավարության աջակցությամբ, «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» հոլդինգների ֆինանսավորմամբ:  Բժիշկների պատվիրակության խմբում են սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը, վիրաբույժ Ան Մարի Բերժեն, ռեկոնստրուկտիվ վիրաբույժ Պատրիկ Կնիպերը, վիրաբույժ-վնասվածքաբան Պիեր Ժիրարը,