Հայաստանի ներկայացուցիչը Տրանսիլվանիայում Գեղարվեստական տպագրության բիենալեի միջազգային ժյուրիի կազմում

2020-ի ապրիլի 7-ին Սեկույի երկրամասի Գեղարվեստական տպագրության 6-րդ բիենալեի (Տրանսիլվանիա, Ռումինիա) միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին հրապարակեց Բիենալեի նախընտրական փուլն անցած մասնակից-արվեստագետների անուններն ու նրանց աշխատանքները: Դրանք ընդգրկվեցին Բիենալեի հիմնական ցուցադրության ցանկում։ Մասնակցության հայտ էին ներկայացրել 65 երկրի 868 արվեստագետ, ընդհանուր առմամբ՝ շուրջ 2100 աշխատանքով։

«Միջերկրական ծովի ափը փոխարինվել է փոքր ու շատ հարմարավետ պատշգամբով»

Ardi.am-ի զրուցակիցը բանաստեղծ Լուսինե Եղյանն է:  Պարտադրված մեկուսացում, ինքնամաքրվող աշխարհ, օտար երկիր, գրականություն… Այս թեմաներն են հեռավար զրույցի առանցքում: — Աշխարհն ավելի վտանգավո՞ր է դարձել: Վտանգավոր՝ մարդո՛ւ համար: -Աշխարհը վտանգավոր է դարձել մարդու գործունեության հետևանքով, և այն վտանգավոր է դարձել հենց մարդու համար։

Հետգրություն. մի ծղրիդի համար

                                                                                                                                                                                        26. 07. 2017ք. Երևան                                                                                                                               «Ես գիտեմ՝ որտեղ քեզ գտնել: Այնտեղ՝ այգու խորքում: Այնտեղ, ուր միշտ մութ է ու զով: Ստվերները չեն նահանջում, նույնիսկ՝ ամառվա տապին: Ցերեկը միշտ լուռ է ու պաղ: Բաց կապույտ ծաղիկներ են աճում այդտեղ: Ու

Բոչելիի համերգը դատարկ դահլիճում՝ ամբողջ աշխարհի համար

Երաժշտություն՝ հանուն հույսի. այս խորագրով իտալացի հանրահայտ տենոր Անդրեա Բոչելին Սուրբ Զատկին հոգևոր համերգ կտա: Ապրիլի 12-ին ամբողջ աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Զատիկը: Համավարակի պատճառով նրանց մեծ մասը չի կարողացել մասնակցել ժամերգությանը: Անդրեա Բոչելին ելույթ կունենա Միլանի Դուոմո գոթական դատարկ տաճարում: Համերգը

Նորայր Ադալյան, Ցնորք

Երբ հարևանությամբ ապրող Աբոն մի օր ասաց՝ «Երանի աչքերիդ, սիրուն կնիկ ունես», Կարապետ Իվանյանի աչքերը բոլոր կողմերից թաքուն նայեցին կնոջը և առաջին անգամ տեսան, որ նա, իսկապես, գեղեցիկ է ավելի, քան իրեն պետք է, խոշոր, սևորակ, կայծկլտուն աչքերով, նրբագիծ քիթ ու բերան, կրծքերը

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(10-րդ թողարկում) Օտար բառեր մենք հաճախ գործածում ենք սովորության ուժով՝ երբեմն նույնիսկ չիմանալով, որ դրանց հայերեն համարժեքներն ստեղծել ենք վաղուց։ Այդ բառերի մեծ մասը բառարաններում արձանագրված է, կիրառվում է։ Օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկն ենք ներկայացնում։ արենդա — վարձակալություն բարիեր — 1.պատնեշ,

Մարտիրոս Ոբնեցի, Վանականի հրեշտակները

Մարտիրոս Ոբնեցու «Յուղաներկ արևի ջերմությունը» անտիպ գրքից **** Վաղ միջնադարյան կերպարվեստում որմնանկարչության զարգացումը մեր կարծիքով պետք չէ կապել ժանրի ունեցած առանձնահատկության կամ վրձնելու տեխնիկայի հետ: Բանն այն է, որ ամենուր կառուցվող եկեղեցիների, վանքերի առկայությունը դեռևս չէր նշանակում, որ հասարակության հոգևոր կյանքում վանականությունը արդեն

Ավելի կինեմատոգրաֆիկ, քան կինոն (կյանքը պանդեմիայից առաջ)

Բազմիցս առիթ եմ ունեցել համոզվելու, որ կյանքն ավելի կինեմատոգրաֆիկ է, ավելի՛ նման կինոյի: Դեռ ավելին, իր անհավանական զուգադիպություններով այն նման է ու երբեմն նույնիսկ գերազանցում է հնդկական կինոյին: Հուսով եմ, երբ գա հուշագրությունների ժամը, կգտնեմ դրանք շարադրելու ուժ և ժամանակ, բայց վերնագիրը վաղուց