Նորայր Ադալյան, Քարտուղարուհու վեպը-2
Մի տասը տարի առաջ պրոֆեսոր Խիկար Բալյանի մտքով անգամ չէր անցնում, թե իր ծերությունը կլինի այդքան տխուր ու միայնակ: Այս հոգեվիճակը հատկապես խորացավ կնոջ՝ Էմմայի մահից և պետական համալսարանից որպես թոշակառու հեռանալուց հետո, որտեղ շուրջ չորս տասնամյակ հոգեբանություն էր դասավանդել: Իրենց տղան ապրում






