Համային կարոտախտ. Պարսկական խոհանոցի շունչը արտագաղթի գրականության մեջ

Պարսիկ վաղամեռիկ արձակագիր Մարշա Մեհրանի (1977-2014) համար դեռ վաղ մանկուց տան ֆիզիկական և հոգևոր գոյությունը քարտեզագրված էր չորս աշխարհամասերի (Ասիա, Ամերիկա, Ավստրալիա, Եվրոպա) հին ու նոր ճամփաների փոքրիկ կանգառներում: Մշտապես ճամփորդ լինելու գոյաձևն ու կենսափիլիսոփայությունը Մարշային ստիպում են ապրել հախուռն, անկանխատեսելի` շտապել-հասնելու, որոնել-գտնելու

Թելեթրիփ-3

Սկիզբն այստեղ Մաս 6 Թելեթրիփում երկու պուրակ կա՝ հաստաբուն ծառերի և փոքր բուն ունեցողների: Փոքր բնով ծառերի պուրակը  Նրբիրանների է կոչվում, հաստաբուն ծառերինը՝ Գիրուկների պուրակ: Գիրուկների ծառերը տնկած օրից հաստ բնով են, Նրբիրանների ծառերի բները միշտ բարակ են մնում: Տարբեր ծառեր են: Կան

Քրիստոնեությունը, գրականությունը և գրողը

Սկզբում որոշեցինք հանդիպման վայրը: Թումոյի այգի: Հետո` հանդիպման նպատակը: Զրույց գրողի հետ: Մինչ զրույցի թեման ընտրելը` որոշեցինք սուրճի տեսակը: Մոտակա առևտրային տաղավարում մի ժպտերես աղջնակ սուրճ պատրաստեց մեզ համար: Դավիթը հետաքրքվեց՝ ի՞նչն է նրան անհանգստացնում մեր քաղաքում, ինչի՞ մասին կուզեր բարձրաձայնել: Դժգոհեց քաղաքային

Արտավազդ Փելեշյանի գրքի առիթով

Հիշո՞ւմ եք, Ձեր ստեղծագործական երեկոյի ավարտին՝ ֆիլմերի ցուցադրությունից և Ձեզ հետ շփումից հետո, «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնից լսվեց մի հանդիսատեսի ճիչ, բողոք… Նա ասաց. «Ինչո՞ւ ինձ տարաք, հասցրիք Տիեզերք ու հետո վերադարձրեցիք Երկիր…»: Բոլորը զարմացած նայում էին, բայց նա լավ հանդիսատես էր և ըմբռնել

Բեմ ու կյանք

ardi.am-ի զրուցակիցը ռոք երգիչ, Project LA-ի մենակատար Գոռ Սուջյանն է: -Բեմ և կյանք: Որտե՞ղ եք ավելի շատ «ապրում»: -Բեմն ու կյանքը սերտորեն կապված են: Կարծում եմ՝ բեմը կյանքն է լրացնում, կյանքը՝ բեմը: -Ի՞նչ ես կորցնում, ի՞նչ գտնում, երբ բեմում ես: -Բեմում միայն ձեռք

«Մեկ երեխայի ազգ». վերահսկելով մարդկանց և նրանց ցանկությունները

«Մեկ երեխայի ազգ» վերնագրով հոգեբանական ֆիլմը խորաքնին հայացք է նետում Չինաստանի ներկային՝ անցյալին անդրադարձի միջոցով ներակայացնելով երկրի 1980-ականներին որդեգրած քաղաքականությունը, որը միտված էր Չինաստանի բնակչության նվազեցմանը: 1982 թվականին Չինաստանի կառավարությունը որոշում էր ընդունել, որով ամուսնական զույգին պարտադրվում էր ունենալ ոչ ավելի, քան մեկ

Երեք եղբայր (հեքիաթ)

Մի հեռու երկրում երեք եղբայր էին ապրում: Ծնողների մահից հետո նրանց կյանքը շատ դժվար էր: Մի օր որոշեցին գնալ մի հեռու գյուղում ապրող Իմաստունի մոտ և խորհուրդ հարցնել: Ծերունուն գտան գյուղի ծայրում՝ ամայի մի տեղում նստած ու աչքերը երկնքին հառած: -Ի՞նչ անենք, պապիկ,-

Ակամա բաներ կամ Երբ մեծանում ենք

Աղջիկը զգաց, որ ոտքերը ցրտից քարացել են, ու մտավ խանութ: Միշտ նույնն է` ակամա գալիս է ժամանակին` առաջինը, ու սպասում, սպասում… Խանութում տաք էր, բայց մթերքների խառնամբոխ հոտը նրան դարձյալ ուղղորդեց դեպի դուռը: Հանկարծ մի զրնգուն մանկական ձայն վայրկենաբար զտեց ծանր օդը.