Իմ ընտանիքի էսսեն կամ արտագաղթ, որը անկոչ հյուր է իմ ընտանիքում

Մերոնք չեն սիրում իրար ասել. «Ես քեզ սիրում եմ»: Մերոնց ամեն մի քայլի մեջ սիրո մեղեդի կա: Մենք՝ Ավոն, Էլիզը ու ես, մի փոքր մեծացել ենք, մի քիչ փոխվել է մեր տան տեսքը, բայց տատիս բնավորությունը անդավաճան է իրեն, էլ ոչինչ չի փոխվել,

«Կեսգիշերային կովբոյը», որ ամենևին էլ «կովբոյ» չէ

Անգլիացի անվանի կինոբեմադրիչ Ջոն Շլեզինգերի «Կեսգիշերային կովբոյը» ֆիլմը (1969) նկարահանվել է ըստ Ջեյմս Լեո Հըրլիհայի համանուն վեպի: Բացի այն, որ ֆիլմում հաջողվել է գրականից կինեմատոգրաֆիական արտահայտչամիջոցների փոխադրումը, հետաքրքիր փոխակերպում է ապրել նաև գլխավոր հերոսը` Ջո Բաքը: Նրան մարմնավորել է այն ժամանակ` 60-ականներին, դեռևս

Միայնա՞կ է Գայլը. բարեգործական համերգի հետքերով

Նախորդ տարեվերջին՝ «Սասնա ծռեր» խմբի լեգենդար անդամ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի մահվանից հետո, երգիչ, երգահան Վահան Արծրունին հանդես եկավ մի կարևոր նախաձեռնությամբ՝ կազմակերպելով բարեգործական համերգ՝ մեր հերոսի ընտանիքին աջակցելու նպատակով: Մեզ հետ զրույցում նա այն ժամանակ այսպես մեկնաբանեց իր որոշումը. «Քանի որ անդամակցում

Մոցա՞րտ, թե՞ Սալիերի

80-ականների լավագույն ամերիկյան ֆիլմ ճանաչված, «Օսկարի» և 32 այլ մրցանակների արժանացած «Ամադեուսը» (1983) ամեն անգամ նորովի է դիտվում ու ընկալվում: Անհնար է մեկ հոդվածի սահմաններում անդրադառնալ այս կինոերկի բոլոր արժանիքներին: Մոցարտ և Սալիերի. այս անունների շուրջ հյուսված առասպելը վաղուց արդեն ընդգրկվել է մարդկության

Դերենիկ Դեմիրճյանի թատերագիտական հայացքների շուրջ

Հայ թատրոնին և դրամատուրգիային մեր գրողներից շատերն են անդրադարձել` Պերճ Պռոշյանը, Գաբրիել Սունդուկյանը, Հովհաննես Թումանյանը, Վրթանես Փափազյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Հովհաննես Հովհաննիսյանը, Մուրացանը: Այս շարքում, դրամատուրգիական և բեմական արժեքի ըմբռնման տեսանկյունից, Դերենիկ Դեմիրճյանն առանձնանում է: Քննախոսության նպատակը նրա թատերագիտական հայացքների ուսումնասիրությունն է:  Դեմիրճյանը լավ

Ճաշացանկ Մարսի համար. ՆԱՍԱ-ն դարձնում է այն կծու

Խոզապուխտով աղցան, ծիրանի հացահատիկային խառնուրդներ, Չեդար պանրի մածուկ՝ թերմոսի մեջ, որ ուտում են ձողիկով: Այս և այլ դելիկատեսներ ունենալով ճաշատուփում՝ Նիլ Արմսթրոնգն ու Բազ Ալդինին կարողացան իրականացնել լուսնային ութօրյա էքսկուրսիա Լուսնի վրա, 50 տարի առաջ՝ հուլիսին, երբ Ապոլոն 11-ը վայրէջք կատարեց այնտեղ: Այդքան

Դերենիկ Դեմիրճյանի «Հովնան մեծատուն» դրամայի առեղծվածը

Երկու տարի առաջ բարեբախտեություն ունեցանք Գրականության և արվեստի թանգարանում պահպանվող Դերենիկ Դեմիրճյանի ֆոնդից  գտնել մինչ օրս անտիպ «Հովնան Մեծատուն» դրամայի տեքստը՝ բաղկացած բնագիր, ձեռագիր, մեքենագիր պատառիկներից[1] : Այս թատերգությունը, որ գրվել է 1918-19թթ., մենք վերծանել, խմբագրել և համակարգել ենք հենց այդ տարբերակների հիման

Թարգմանված իրականություն

Օտարերկրացին տաքսու վարորդին վճարելուց հետո էլ դեռ փորձում էր նրա հետ հաղորդակցվել` հիմա արդեն առանց թարգմանչի օգնության: Ժպիտով, ձեռքսեղմումով և միմյանց անհասկանալի բառերի միջոցով երկու տարբեր աշխարհների պատկանող մարդիկ միմյանց հաջողություն էին մաղթում: Ճամփորդության ընթացքում մի քանի անգամ առիթ էր եղել օգտվելու այդ