Ցուցանմուշներում ամբարված հողի գաղտնիքը
Փետրվարի 18-ից Հայաստանի պատմության թանգարանում գործում է «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցադրությունը: Այն կազմակերպվել է 2021 թվականի նոյեմբերից ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվող «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ներառում է հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ՝ կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը:






