Բայց․․․ մի՛ թող մեռնեմ
Մարդկային հարաբերությունների խոցելիություն, մահվան անխուսափելիության ազդեցություն և ներքին վախեր․ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում բեմադրվել է ֆրանսիացի դրամատուրգ Ֆլորիան Զելլերի «Եթե դու մեռնեիր» հոգեբանական դրաման։ Զելլերի պիեսներում առանցքային թեմաներն են ճշմարտության և ստի փոխհարաբերությունները։ Նա հաճախ անդրադառնում է ընտանիքի շրջանակներում առկա հավերժական հակասությանը՝ այն






