Երկլեզու դրամատիկական արվեստանոցի երրորդ փուլը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Երկլեզու դրամատիկական արվեստանոցի երրորդ թողարկմանը: Երկլեզու դրամատիկական արվեստանոցի նախագծի ղեկավար, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը տեղեկացրեց, որ արվեստանոցի երրորդ թողարկումը կտևի մինչև 2024-ի ապրիլ ամիսը: Իսկ այդ ընթացքում հայ երիտասարդ դերասանների հետ

Ջասմին Չոյը հանդես կգա խաչատրյանական ծրագրով

«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնելու է յուրահատուկ համերգային երեկո՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին: Խաչատրյանական ծրագրով հանդես են գալու «Ֆլեյտայի թագուհի» Ջասմին Չոյը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի գլխավորությամբ: Ջասմին Չոյը մեր

Գրական մրցույթ «Տոնապետ-2023»

Հայաստանի գրողների միությունը և «Իսրայելյան» ընտանիքը հայտարարում են արձակագիր Վրեժ Իսրայելյանի անվան տարվա լավագույն պատմվածքի ամենամյա մրցույթ (հեղինակի հայտնի պատմվածքի խորհրդանշական անունով)։ Մրցույթի նպատակն է խթանել պատմվածքի ժանրի զարգացումը հայ ժամանակակից արձակի ուղեծրում։ Առաջին մրցանակ — 300.000 դրամ, Երկրորդ մրցանակ — 200.000 դրամ,

Օպերային երգիչ Ռամոն Վարգասը՝ Հայաստանում

Աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Ռամոն Վարգասը առաջին անգամ բացառիկ մենահամերգով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը կկայան Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին կհնչեն տենորի համար գրված լավագույն և սիրված

Հանրահայտ տավղահար Քսավիեր դե Մեստղի և տենոր Ռոլանդո Վիլլասոնի երևանյան համերգը

Նոյեմբերի 12-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը և տավիղահար Քսավիեր դե Մեստղը:  Քսավիեր դե Մեստղը  մեր օրերի լավագույն տավղահարներից մեկն է։ Լինելով իր գործիքի կատարյալ վարպետ՝

«Այս դժվար և տխուր օրերին Վարպետը մեզ հետ է»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված «Հակոբ Հակոբյան-100. Հոգու հայելի» հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հակոբ Հակոբյանի այրին՝ Մարի Հակոբյանը, դուստրը՝ Նորա Հակոբյանը, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ

                 ՀԱՖՆ 98-րդ համերգաշրջան

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հանդիսավորությամբ բացեց է իր 98-րդ համերգաշրջանը: Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկեց Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը, որը նվիրված է մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Բացման համերգին ներկա

Համազգայինի հոբելյանը կնշանավորվի հավաքական ցուցահանդեսով

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19։00-ին, ՀԲԸՄ հայաստանյան ցուցասրահում տեղի կունենա Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության «Լյուսի Թութունճեան» ցուցասրահի կողմից նախաձեռնած հայաստանցի, սփյուռքահայ, արաբ և եվրոպացի մի խումբ  գեղանկարիչների և քանդակագործների հավաքական ցուցահանդեսը, որը նվիրված է Համազգայինի հիմնադրման 95-ամյա հոբելյանին։ Համազգային Հայ Կրթական և