Կներկայացվի «Սիմֆոնիկ Հայֆիլմ» համերգային ծրագիրը
Հունիսի 26-ին, ժամը 19.00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երաժշտասերները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) կատարմամբ հայկական ամենասիրված կինոերաժշտությունները վայելելու հնարավորություն ունեն։ «Սիմֆոնիկ Հայֆիլմ» համերգային ծրագրում կհնչեն «Գիքորը», «Նվագախմբի տղաները», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը», «Հարսնացուն հյուսիսից»,






