«Ոսկե ծիրան»-ը համագործակցում է դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների հետ

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների, հյուպատոսությունների ու միջազգային կազմակերպությունների հետ: Այս մասին փառատոնի ներկայացուցիչները հայտարարեցին սեպտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն։ Առաջին հերթին կներկայացվի Կաննի

Ֆոտոպատմություն՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում

Սեպտեմբերի 27-29-ը ՀՀ նկարիչների միությունում տեղի կունենա «1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրություն` նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այն արտացոլում է ճակատում անցկացրած ամեն մի օրը, մարտնչողների առօրյան, կենցաղը, ապրեցնելու ակնթարթները, կռվի խաղաղ կողմը:Ֆոտոպատմության հեղինակն է 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն, ով հենց իր պաշտպանական

Մեկնարկում է «Մեկ կադր» կինոփառատոնը

«Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնը  տեղի կունենա սեպտեմբեր 22-28-ին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում (Աբովյան 51/1): «2020 թվականից «Մեկ կադր» փառատոնը սկսել է իր պատմության նոր շրջանը։ Փառատոնն այլևս կճամփորդի և կիրագործվի տարբեր տեղերում: Մենք երազում ենք լինել Հայաստանի տարբեր քաղաքներում, գյուղերում,

Բացօթյա դասական համերգ՝ Երերույքի տաճարում

Երերույքի եզակի տաճարում սեպտեմբերի 25-ին, ժամը 19:00 Եվրոպական մշակութային ժառանգության օրերի շրջանակում կանցկացվի «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով դասական համերգ։ Այն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Եզակի այս կառույցում կայանալիք միջոցառմանը հանդես կգան«Հովեր» պետական կամերային երգչախումբը

Հայկական ֆիլմերի ազդագրերից վերատպված առաջին կինոստիկերները

Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Էպիգրաֆ» գրախանութը առաջին անգամ  կներկայացնում են հայկական կինոազդագրերից վերատպված  20 կինոստիկերների ( կպչուկներ) բացառիկ հավաքածուն, որը կկայանա  սեպտեմբերի 17-ին՝ «Էպիգրաֆ» գրախանութի մասնաճյուղում (Նկարիչների միություն,Աբովյան 14)։ Նույն օրը հանրությանը կներկայացվեն  նաև  «Բարև, ես եմ», «Հայրիկ», «Մկների ժողովը», «Սարոյան Եղբայրներ», «Կտոր

Կցուցադրվեն Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում 2021 թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 26-ը Գյումրիում  (սեպտեմբերի 25-28)` «ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան» ՊՈԱԿ-ում (Ձիթողցոնց տուն-թանգարան), Վանաձորում (հոկտեմբերի 1-4)`«Կերպարվեստի թանգարանում» և

Երկու Սողոմոն. Թեհլիրյան և Սողոմոնյան

Սեպտեմբերի 24-ին, ժամը 20:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի գոհաբանության երեկո՝ նվիրված Սողոմոն Թեհլիրյանի աղմկահարույց դատավարության 100-ամյակին և Կոմիտաս Վարդապետի տարեդարձին: «Սողոմոն և Սողոմոն» խորագրով համերգի ընթացքում Հայկ Մելիքյանը կներկայացնի Կոմիտասի հավերժական երաժշտությունն ու Վարդապետին նվիրված ստեղծագործություններ, իսկ սիրված դերասան, ՀՀ վաստակավոր

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի հյուրախաղերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացմամբ հյուրախաղերով հանդես կգա Երևանում, Արարատի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում: Հյուրախաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Տեղեկացնում են