Ֆրանկոֆոն թատերական հանդիպումները Երևանում

Նոյեմբերի 3-ին և 4-ին Երևանի տարբեր հարթակներում կկայանա «Մատեի Վիշնիեկ․ բազմաձայն թատերական հյուսվածք» խորագրով ֆրանկոֆոն թատերական հանդիպումների 7-րդ թողարկումը, որն այս տարի նվիրվում է ժամանակակից հանրահայտ դրամատուրգ Մատեի Վիշնիեկին։ Վերջինս կհյուրընկալվի Երևանում։ Մատեի Վիշնիեկի դրամատուրգիան մեծ ուշադրության է արժանացել թատերարվեստի ոլորտում իր յուրահատուկ

Հայաստանը մասնակցել է China International Advertising Festival-ին և AdAsia Beijing 2025-ին

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Պեկինում անցկացված երկու խոշորմիջոցառումներին` 32-րդ China International Advertising Festival(CIAF)-ին և AdAsia Beijing 2025-ին: Միջոցառումներին Հայաստանըներկայացրել է Հայաստանի գովազդային խորհրդի կոորդինատոր, PR մասնագետՌոզա Գրիգորյանը։ Մասնակցության նպատակն էր ամրացնել միջազգային համագործակցությունները ևհնարավորություն ընձեռել ոլորտի մասնագետներին միանալ համաշխարհայինգովազդային համայնքում ընթացող զարգացումներին։

Նոր մատենաշար, նոր գիրք․ լույս է տեսել Վիկտոր Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա» դրաման

«Նաիրի» հրատարակչությունը «Բեմն անիվների վրա» մատենաշարով լույս է ընծայել Վիկտոր Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա» դրաման: Թարգմանությունը, նախաբանը և ժամանակագրությունը Շուշանիկ Թամրազյանին են։ Վիկտոր Հյուգոյի դրամայի հիմքում XV դարի իտալական Վերածննդի վառ, հակասական դեմքերից մեկի՝ Լուկրեցիա Բորջիայի պատմությունն է, որ բանաստեղծը ծառայեցրել է իր բեմական

«Կերպի ձևը․ նորաձևության հակառակ կողմը»` Ռուսական արվեստի թանգարանում

Հոկտեմբերի 24-ին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Յա. Աբրահամյանի հավաքածու) կբացվի ցուցահանդես՝ «Կերպի ձևը․ նորաձևության հակառակ կողմը» խորագրով։ Ցուցահանդեսը կանցկացվի Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում և կներկայացնի եզակի գեղարվեստական համադրություն՝ ռուս մեծ վարպետ Արթուր Ֆոնվիզինի (1882–1973) «Անծանոթ կինը» (երկկողմանի գործ, որի հակառակ կողմում նատյուրմորտ

Անտանելի» ներկայացումը` «Հայ ֆեստ»-ում

«Անտանելի» ներկայացումը կցուցադրվի «Հայ ֆեստ»-ի շրջանակում․ այն հաջորդ տարի ներկայացվելու է Էդինբուրգի փառատոնում։ Հայաստանի ամենամեծ թատերական «Հայ ֆեստ» փառատոնի շրջանակում հոկտեմբերի 4-ին, ժամը 20:00 Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում կցուցադրվի «Անտանելի» ներկայացումը։ «Անտանելի»-ն բազմադիսցիպլինար ​​ներկայացում է, որը ծնվել է մասնակիցների պատմություններից և

Երևանի և Չարենցավանի դպրոցներում իրականացվել է «Արվեստ և գիտություն դպրոցներում» նախագիծը

Երևանի և Չարենցավանի դպրոցներում իրականացվել է «Արվեստ և գիտություն դպրոցներում» նախագիծը։ Վերջինս նորարարական նախաձեռնություն է՝ ուղղված միջառարկայական ցուցահանդեսների միջոցով նախագծային ուսուցումը կրթական գործընթացի մեջ ինտեգրելու համար՝ համադրելով գիտությունը, արվեստը, մեդիան և տեխնոլոգիաները։ Ինչպես նաև նախագծի նպատակն է բացադայտել ապագա տաղանդների և աջակցել իրենց

Հայտնի են արձակի Ստեփան Ալաջաջյան մրցույթի հաղթողները

Հայտնի են արձակի Ստեփան Ալաջաջյան մրցույթի հաղթողները։ Ավանդաբար մրցույթն ունի մեկ ան­վա­նա­կարգ՝ վեպ։ Կա նաև դրամական պագև։ Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում։ Մրցանակներ ստացան Դավիթ Սամվելյանը «Մոռացված երկրի զանգերը», Արամ Ավետիսը՝ «Ամպուտացված ամպեր», Արմենուհի Դեմիրճյանը և Արևիկ Սարգսյանը՝ «Պարիս Հերունի» վեպերի համար։

Մեկնարկում է «Տոնապետ-2025» գրական մրցույթը

Հայաստանի Գրողների Միությունը և «Տոնապետ» գրական մրցույթի հանձնախումբը հայտարարում են արձակագիր Վրեժ Իսրայելյանի անվան տարվա լավագույն պատմվածքի երրորդ մրցույթը։ Մրցույթի նպատակն է խթանել պատմվածքի ժանրի զարգացումը հայ ժամանակակից արձակի համապատկերում։ Առաջին մրցանակ — 300.000 դրամ,Երկրորդ մրցանակ — 150.000 դրամ,Երրորդ մրցանակ — 100.000 դրամ։Երիտասարդական