«Դե՛, սպասի՛ր»-ը հայերեն

«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին հայերեն կցուցադրվի Shant Kids հեռուստաալիքով: «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան և հայկական «Շանթ» հեռուստաընկերությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում խորհրդային մուլտֆիլմերի ոսկե ընտրանին կթարգմանվի հայերեն և եթեր կհեռարձակվի նոր՝ Shant Kids HD ալիքով: Սա թույլ կտա հայալեզու լսարանին ամբողջ աշխարհով մեկ դիտել  

Լույս է տեսել «Կերպարվեստ կենտրոն» ամսագրի անդրանիկ համարը

   «Կերպարվեստ կենտրոն» ամսագրի անդրանիկ համարում տեղ են գտել  «Հայ կերպարվեստը մուրճի և մանգաղի միջև», «Մշակութային տարածք՝ ի հիշատակ Դերենիկ Դեմիրճյանի», «Գեղարվեստական մատենանիշ (էքսլիբրիս)», «Արևշատյան պատկերագրեր», «Անթիլիասի հայկական արծաթագործության նմուշները», «Ժան Իհմալյանի և հայ կերպարվեստի հերթական ոդիսկանը» և այլ վերտառությամբ հրապարակումներ: Կարելի է

Եվրոպայի ամենահայտնի համերգասրահներում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականը սկսում է եվրոպական աննախադեպ համերգային շրջագայությամբ։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունվարի 8-21-ին ելույթներ կունենա Եվրոպայի 5 երկրի՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Չեխիա, Ռուսաստան, լավագույն համերգասրահներում։ Դասական երաժշտության ութ համերգները կկայանան՝ հունվարի 8-ին

«Անտառապահը»՝ լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ

Նվեր Հովհաննիսյանի  «Անտառապահը» վավերագրական ֆիլմը ճանաչվել է «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» ՌԴ-ում անցկացվող «Սև-սպիտակ ծիածան» («Черно белая радуга») փառատոնում: «Անտառապահը» վավերագրական ֆիլմը (2018 թ.) նկարահանվել է Դիլիջանի պետական արգելոցում: Անտառապահը պահպանում է բնությունը, բնությունը պահպանում, ապաքինում, ապրեցնում է անտառապահին: Մարդու և բնության անքակտելի կապը

Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ նոր գործիքավորմամբ

Դեկտեմբերի 28-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Ամանորի նվեր է պատրաստել երաժշտասերների համար։ Արամ Խաչատրյան համերգասրահում կթևածի մեր մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը։ «Մեր Մանսուրյանը» համերգային ծրագրի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ կներկայացնի Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ նոր

Ամանորյա ներկայացումները՝ ռուսական թատրոնում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի «Բարի ախորժակ, վագր» ներկայացումը՝ ըստ անգլիացի հայտնի մանկագիր Դոնալդ Բիսեթի հեքիաթների: Ներկայացման բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանն է: Այս մասին  տեղեկացնում են Ռուսական թատրոնի մամուլի ծառայությունից: Դոնալդ Բիսեթի հեքիաթները սիրված են ինչպես երեխաների, այնպես էլ

Բուրատինոյի ամանորյա արկածները՝ Վանաձորում

Դեկտեմբերի 20-30-ը, ժամը 11:00-ին, 13:00-ին և 15:00-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Բուրատինոյի ամանորյա արկածները» մանկական ներկայացումը։ Ներկայացման ռեժիսորը Սոֆիյա Սողոմոնյանն է: Դերերում` Արման Սաքանյան, Մարիամ Ղևոնդյան, Ալլա Դարբինյան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյան,Արթուր Պապիկյան, Համլետ Գյուլզադյան, Քրիստինե Ալիխանյան,

Take 6-ը համերգ կնվիրի Մալխասի 75-ամյակին

Գրեմմիի տասնակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը նվիրվում է ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձին: Take 6-ը կատարում է ակապելա գործեր, հիմնականում՝ հոգևոր երաժշտություն: Խումբը դրանում ներմուծում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից R&B, փոփ երաժշտության էլեմենտներ: