Ցուցահանդես-վաճառք՝ թանգարանների մասնակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 3-ին, ժամը` 12:00-18:00,  Երևանի Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն ՀՀ թանգարանները` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Թանգարանների մեկ այլ նախաձեռնությամբ աշխատակիցները համախմբվում են թանգարանների բացօթյա տարածքներում և գործում

«Ղարաբաղ» լուսանկարչական շարքի ցուցադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Գեղագիտության ազգային կենտրոնը հատուկ ցուցադրությամբ կներկայացնի հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքը՝ 29 լուսանկարչական աշխատանքով։«Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը» խորագրով ցուցադրության բացումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին, Գեղագիտության ազգային կենտրոնում։ Ցուցահանդեսը կգործի մինչև

Հադրութի համը

Հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը: Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում

Իմ ապագան իմ ձեռքերում է

Սիրելի՛ պատանի, Այս ճակատագրական օրերին համայն հայության սիրտն ու միտքը Արցախում են: Պատերազմող երկրում յուրաքանչյուրն ունի իր հստակ անելիքը՝ Զինվորը սահմանն է պահում, Թիկունքը՝ զինվորին: Քո անելիքը մեկն է՝ սովորել և հայացքդ ուղղել ապագային: Քո անելիքը ապագայի տեսլականի ստեղծումն է, դրա ՝ հետևողական

Ֆրանսիայից բժիշկների թիմը կժամանի Արցախ

Ֆրանսիայից բժիշկների թիմը կժամանի Արցախ՝ Հոկտեմբերի 12-ին, ժամը 20։00-ին: Զվարթնոց օդանավակայանի VIP սրահում կժամանի Ֆրանսիայից բժիշկների խումբ, օգնելու Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին։ Բժիշկների խումբը աշխատել է տարբեր ռազմական գոտիներում և հումանիտար առաքելության մեծ փորձ ունի։

Մեղվիկը ճամփորդում էր․․․

Արցախցի փոքրիկների համար տարատեսակ մշակութային միջոցառումներ են կյանքի կոչվում։  Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։  Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հոկտեմբերի 7-ին խաղալու է  միայն արցախցի փոքրիկների համար, իսկ հոկտեմբերի 10-ին և 11-ին ներկայացումներ կլինեն և՛ արցախցի, և՛ ոչ արցախցի  փոքրիկների համար։ Հոկտեմբերի

«Հայ ֆեստ»․ նոր ձևաչափ

«Հայ ֆեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնը կկայանա հոկտեմբերի 1-8-ը՝ նոր ձևաչափով և նոր լուծումներով։ Փառատոնի այս տարվա կարգախոսն է՝ «Լինե´լ․ սա խնդիր չէ» (To BE! That’s not a question!)։ Առաջին անգամ փառատոնը կանցկացվի ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում։Փառատոնը կներկայանա երեք

Կարեն Օհանջի ‹‹Արամյանցը››՝ հայերեն

Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան) ‹‹Արամյանց›› գործը: Գիրքը լույս է ընծայել ‹‹Էդիթ Պրինտ›› հրատարակչությունը, ռուսերենից թարգմանել է գրող Դավիթ Սամվելյանը:  ‹‹Արամյանց››-ը արժանահավատ գեղարվեստական պատում է հանճարեղ