Take 6-ը համերգ կնվիրի Մալխասի 75-ամյակին
Գրեմմիի տասնակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը նվիրվում է ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձին: Take 6-ը կատարում է ակապելա գործեր, հիմնականում՝ հոգևոր երաժշտություն: Խումբը դրանում ներմուծում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից R&B, փոփ երաժշտության էլեմենտներ:






