ardi.am Ազդագիր Արցախ

Վահե Յա­ն, արցախյան առաջնախաղ

27.11.2019

Ռե­ժի­սոր, սցե­նա­րիստ Վահե Յա­նի  «Ար­ցախ. հա­վեր­ժի սահ­մա­նին» ֆիլ­մը օրերս ցուցադրվեց  Արցախում՝ Մարտունիում, Ստեփանակերտում,  Մարտակերտում: Ստեփանակերտի ցուցադրությանը մասնակցել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

«Արցախյան ցուցադրությունները նախաձեռնել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը: Երևանյան առաջնախաղից հետո ինձ ասաց, որ այս ֆիլմը մեկ օր շուտ պետք է լինի Արցախում, ու ամեն ինչ արեց, որ ցուցադրությունները լինեն»,- ardi.am-ին ասաց Վահե Յանը:

«Ար­ցախ. հա­վեր­ժի սահ­մա­նին» ֆիլ­մը «Academy Films», «Associated Television International» և «Blitz Films» ըն­կե­րու­թյուն­նե­րի հա­մա­տեղ ար­տադ­րանքն է։ Սա Ար­ցա­խի ստեղծ­ման ու աշ­խար­հի ստեղծ­ման պատ­մու­թյունն է, այս­տեղ խո­սում են աչ­քե­րը, ժպի­տը, թա­խի­ծը, բնաշ­խար­հը, եր­կին­քը, ձայ­նը, շար­ժումն ու ե­րաժշ­տու­թյու­նը: Ֆիլմը հիմնված էր աշ­խար­հաս­տեղծ­ման չորս տար­րե­րի վրա՝ օդ, ջուր, հող և կրակ: Հին­գե­րորդ կարևոր տար­րը սե­րն է: Ֆիլմն առանց խոսքի է:

Նշենք, որ արցախյան ցուցադրությունը կայացել է Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ:

Ardi.am

No Comments

Leave a Reply