Դեմքով դեպի պատերազմը

Սոնա Մգրդունցը, Սոս Բեգլարյանը, Մելինե Աղաբեկյանը, Արսեն Հարությունյանն ու Սուսաննա Բաբալարյանն ապրում են  Սյունիքի Մարզի Տեղ համայնքի  Տեղ բնակավայրում: Նրանք  պատմում են հակառակորդի հարևանութամբ ապրելու մասին: Սոնա Մգրդունցը 23 տարեկան է, բնակվում է Տեղ գյուղում, ուսուցիչ է: Ես ծնվել եմ  Տեղ գյուղում, այժմ

Կոմիտասի հողը և երգը

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում կգործեն մեծն Վարդապետի կյանքով և գործով ոգեշնչված երգչախումբ և խեցեգործական արվեստանոց: Նոյեմբերի 26-ին Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում տեղի ունեցավ Ժամանակակից արվեստի ինտիտուտի (ԺԱԻ) ՝ «Կոմիտաս․ Հողը և երգը» ծրագրի 2–րդ փուլի ամփոփիչ միջոցառումը։ Նույն օրը տեղի ունեցավ ԺԱԻ արվեստանոցի բացումը։

Առաջնախաղ Վանաձորի դրամատիկական թատրոնում․ «Ոստրեն և Մարգարիտը»

Վանաձորի դրամատիկական թատրոնում սպասվում է նոր ներկայացում՝ նվիրված Վիլյամ Սարոյանի 115-ամյակին, որը կիրականացվի Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ Հիշեցնենք, որ թատրոնի համաշխարհային օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետարանն այս տարի առաջին անգամ իրականացրեց «Թատերական Երևան» խորագրով դրամաշնորհային մրցույթը, որի արդյունքում ընտրված թատերական նախագծերից էր Վանաձորի դրամատիկական թատրոնի`

Ալափարս․․․(լուսանկարներ)

Լուսանկարները՝ Արմինե Սարգսյանի

Հայրենի բնաշխարհի գույները վերծանող նկարիչը

Էրիկ Դավթյանը Կապանի Աշոտավան բանավանից է, մանկավարժների ընտանիքից: Նա ունի սկզբունք`  յուրաքանչյուր հայ պետք է արարի ու մնայուն արժեքներ թողնի հայրենիքին: Երկար տարիներ դասավանդել է Կապանի բժշկական քոլեջում: Ասում է, որ իր ուսանողներից մեկի ուղեկցությամբ այցելել է նկարչի արվեստանոց և հասկացել՝ ինչքան սրտամոտ

Նոր հնարավորություններ` ԵԹԿՊԻ-ի Վանաձորի նոր մասնաշենքում

Մարզերում մշակութային կյանքին նպաստում են նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնաճյուղերը։ Սեպտեմբերի 4-ին բացվեց շուրջ երկու տասնամյակ Լոռու մարզկենտրոնի զարկերակներից մեկը` ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի նոր մասնաշենքը։ «Եթե միասնական ջանքերով չկատարեինք մի շարք անհավատալի թվացող աշխատանքներ, դեռ երկար էինք սպասելու այս երանելի

Մակարավանքի լեգենդն ու առօրյան

Մակարավանքը, որ նաև հիշատակվում է Ագռավավանք անունով, 13-րդ դարի հայկական վանական համալիր է, գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք՝ Պայտաթափ լեռան լանջին։ Սրբավայրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է  Աղթամարի, Բղենո-Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։ Մակարավանքի

Մաթևոսյանի անսահման սերն ու իրական Ահնիձորը

Ardi.am-ի զրուցակիցը բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, վաստակաշատ մանկավարժ Համո Մաթևոսյանն է։ Զրույցի թեման Ահնիձորն է և ոչ միայն. բանաստեղծական աշխարհը, իրական աշխարհը, գյուղը, քաղաքը, մեր ժամանակը։ — Ի՞նչ տարբերություն կա իրական Ահնիձորի և Հրանտ Մաթևոսյանի Ահնիձորի միջև։ -Գրեթե ոչ մի։ Իրական Ահնիձորը Մաթևոսյանի խոսքով