Ֆիգուրատիվ և վերացական նկարչության երկխոսություն՝ Սանթ-Դիէում

«Հարություն»-ը ֆիգուրատիվ և վերացական նկարչության յուրահատուկ երկխոսություն է (ցուցահանդես) Վոզգես երկրամասի Սանթ-Դիէ քաղաքում, որտեղ առաջին անգամ գծվել է Ամերիկա մայրցամաքի քարտեզը։ Առաջին անգամ նոր հայտնաբերված մայրցամաքը անվանվեց Ամերիկա (Ամերիգո Վեսպուչչիի պատվին, 1507թ․)։Աշխարհագրության միջազգային փառատոնը արդեն 32 տարի կարևոր միջոցառում է այս խորհրդանշական քաղաքում։

Ոչ մի քայլ հետ կամ «Ջաբրայիլի Արծիվը»

«Ոչ մի քայլ հետ»,- սա էր Արցախյան երկրորդ պատերազմի անմահացած հերոս, փոխգնդապետ Դավիթ Նազարյանի վարած մարտի սկզբունքը։ Դավիթի, ում «կյանքը լեռներում էր, սիրտը՝ զինվորինը, հոգին՝ մայր հայրենիքինը»։ Դավիթ Նազարյանը ծնվել է 1985-ին, Երևանում։ 18 տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 44-օրյա պատերազմի ժամանակ

Եվգենի Կիսինի մենահամերգը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ  փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա աշխարհահռչակ դաշնակահար, Հայաստանի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի մենահամերգը: Եվգենի Կիսինն ամեն անգամ հանդես է գալիս նոր ծրագրով։ Ծրագրում՝ Յոհան Սեբաստիան Բախ/ Կարլ Տաուզիգ՝ Տոկատա և ֆուգա ռե մինոր, Վոլֆգանգ

«Ոսկե ծիրան»-ը համագործակցում է դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների հետ

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների, հյուպատոսությունների ու միջազգային կազմակերպությունների հետ: Այս մասին փառատոնի ներկայացուցիչները հայտարարեցին սեպտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն։ Առաջին հերթին կներկայացվի Կաննի

«Երկիր հայրենի»․ առաջնախաղ Վանաձորի թատրոնում

Սեպտեմբերի 22-ին Դ. Դեմիրճյանի «Երկիր հայրենի» ներկայացումով տրվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը: Թատրոնի գեղարվեստական խորհրդում պիեսի քննարկման ժամանակ գեղխորհրդի բոլոր անդամները միաձայն հավանություն տվեցին գեղարվեստական այս գործի բեմադրությանը, որովհետև սա գեղարվեստական պայմանականությունների միջոցով առերեսվում է թե՛

Ֆոտոպատմություն՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում

Սեպտեմբերի 27-29-ը ՀՀ նկարիչների միությունում տեղի կունենա «1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրություն` նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այն արտացոլում է ճակատում անցկացրած ամեն մի օրը, մարտնչողների առօրյան, կենցաղը, ապրեցնելու ակնթարթները, կռվի խաղաղ կողմը:Ֆոտոպատմության հեղինակն է 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն, ով հենց իր պաշտպանական

Մեկնարկում է «Մեկ կադր» կինոփառատոնը

«Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնը  տեղի կունենա սեպտեմբեր 22-28-ին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում (Աբովյան 51/1): «2020 թվականից «Մեկ կադր» փառատոնը սկսել է իր պատմության նոր շրջանը։ Փառատոնն այլևս կճամփորդի և կիրագործվի տարբեր տեղերում: Մենք երազում ենք լինել Հայաստանի տարբեր քաղաքներում, գյուղերում,

Բացօթյա դասական համերգ՝ Երերույքի տաճարում

Երերույքի եզակի տաճարում սեպտեմբերի 25-ին, ժամը 19:00 Եվրոպական մշակութային ժառանգության օրերի շրջանակում կանցկացվի «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով դասական համերգ։ Այն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Եզակի այս կառույցում կայանալիք միջոցառմանը հանդես կգան«Հովեր» պետական կամերային երգչախումբը