Ազոխի քարանձավը
Ազոխի կրաքարե քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի քարանձավ) ունի շուրջ 8000 քմ տարածություն: Այդ հնագույն հուշարձանը ունեցել է մուտքեր և ելքեր վեց բավիղանման սրահներից: Խորհրդավոր քարանձավով անցնող «ուղիների» երկարությունը ոչ ամբողջական տվյալներով գերազանցում է 300մ.: Հայ պատմիչները բազմիցս են հիշատակել Ազոխի քարանձավը:






