Շուշիի գորգերն ու Երևանի արևը

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Շուշիի գորգերի թանգարանի հետ միասին կազմակերպում է «Գորգերին արևին տանք» խորագիրը կրող ֆլեշ-մոբ։ «Ինչպես արդեն գիտեք կես տարի է Արցախի գորգերը Երևանում են։ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտն արդեն կես տարի է ցուցադրում է Շուշիի գորգերի

Համերգային երեկո․ «Բեթհովեն»

Հուլիսի 17-ին, ժամը 19:00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմական թատրոնում տեղի կունենա «Բեթհովեն» խորագրով համերգային երեկո։ Թատրոնի ճեմասրահում ելույթ կունենա թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի հազվադեպ կատարվող վոկալ-կամերային ստեղծագործությունները։ Այդ ստեղծագործությունների թվում են վեց երգերից բաղկացած

«Արցախն ապրում է»․ ցուցահանդես-վաճառք

Հուլիսի 17-ին, ժամը 10:00-20:00-ին, Genesis Armenia հիմնադրամը    «Արցախն ապրում է» խորագրի ներքո կազմակերպում է ցուցահանդես-վաճառք։ Բյուզանդի 3 հասցեում (Վերնիսաժի հարևանությամբ) գտնվող ցուցասրահի յոթ տաղավարներում արցախցի կանայք կներկայացնեն Արցախի  գույնը, հոտն ու համը: Ցուցահանդես-վաճառքին առանձին տաղավարով կներկայանա նաև Հադրութի մանկապատանեկան, ստեղծագործական կենտրոնը՝ երեխաների

Երկխոսություն սերունդների միջև կամ «Տատիկի հեքիաթը»

Ardi.am-ի հյուրը հոգեբան-մանկավարժ, «Տատիկի հեքիաթը» ծրագրի հեղինակ Վարսենիկ Խաչատրյանն է։ Սա հին ու նոր սերունդների յուրատեսակ երկխոսություն է։ Տատիկներին հնարավորություն է տրվում տարբեր ձևաչափերով իրենց իմացած հեքիաթները մատուցել մատաղ սերնդին։ — Արդեն քանի տարի է որպես հոգեբան-մանկավարժ «Տատիկի հեքիաթը»  հեղինակային ծրագիրն եք անում,

Սևանավանքի շողշողուն Խաչկալը

          Սևանավանք  վանական համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևանի թերակղզու վրա: Այն մշտապես մարդաշատ է. հատկապես ամռան ամիսներին Սևանա լճի ափին հանգստացող հայաստանցի և ոչ հայաստանցի հովեկները մեծ հետաքրքրությամբ են այցելում վանական համալիր, մանավանդ որ համալիրի տարածքում տեղակայված հեռադիտակով հնարավորություն է ստեղծված

Նկարիչների միության նոր պարբերականը․ «Արվեստանոց»

Հայաստանի նկարիչների միությունն ունի իր պարբերականը՝ «Արվեստանոց»։ Անդրանիկ համարն արդեն լույս է տեսել։ Հրատարակվելու է տարին չորս անգամ՝ գարնանը, ամռանը, աշնանը, ձմռանը։ Այս մասին Ardi.am-ին ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։ «Արվեստանոցը» ամփոփում է միությունում տեղի ունեցած ցուցահանդեսները և պատմում հայ ժամանակակից նկարիչների

Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերայի հայաստանյան պրեմիերան

Հայաստանում առաջին անգամ հուլիսի 7-ին, ժամը 19.00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախապատրաստվում է բեմադրության Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերան՝ գրված Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա։ Միլանի Լա Սկալա թատրոնի ներկայացումներից մեկի ընթացքում Պուլենկը համակ ուշադրությամբ հետևում

Ստեղծվել է շուրջ 200 հուշարձանների շտեմարան

Հուշարձանների եռաչափ մոդելավորումն աշխարհում լայնորեն կիրառվող մեթոդ է, ֆիքսման ու հավաստման ժամանակակից տեսակ։ Հայաստանում կատարվող աշխատանքների մասին զրուցել ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Մկրտչյանի հետ։  — Հայաստանում քանի՞ հուշարձան է հետազոտվել ու մոդելավորվել,