Սիմֆոնիկի նոր համերգաշրջանի մեկնարկը՝ մարզահամերգային համալիրում

Սեպտեմբերի 15-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական՝ 15-րդ համերգաշրջանը։ Կհնչեն Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետից երեք սիմֆոնիկ հատված, ինչպես նաև Անտոնիո Դվորժակի 9-րդ սիմֆոնիան։ Նախատեսում են ունենալ  հիսուն համերգ, երեք փառատոն («Արմենիա», Խաչատրյանի միջազգային և Հայ կոմպոզիտորական

Բեյրութի Հայկազյան համալսարանը վերապրումի քայլ է անում

              Ինչպես գիտենք, օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցավ հզոր պայթյուն, որի հետևանքով մեծապես տուժեց Հայկական Բուրջ Համուտ թաղամասը և Բեյրութում գործող հայկական կարևորագույն օազիսի՝ Հայկազյան համալսարանի շենքը: Համալսարանի վերամուտի, ինչպես և հայագիտական կարևորագույն պարբերական «Հայկազեան հայագիտական հանդէս» տարեգրքի հետագա գործունեության մասին Ardi.am-ը

Արվեստի փափուկ ուժը (Բերդ)

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը   (հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Ռոստոմյան) իր հերթական համերգի համար ընտրել էր արտասովոր ձևաչափ: Այն կայացավ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, մեներգչուհի

Անսահման ջազ սահմանում

Ամենամյա Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն այս տարի կմեկնարկի Տավուշի մարզում։ Ջազի հայկական ասոցիացիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 13-ին, ժամը 15։00-ից մինչև ուշ գիշեր Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում իսկական տոն կնվիրի ջազի սիրահարներին։ «Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրի ներքո անցկացվող բացօթյա միջոցառմանը հանդես կգան Հայաստանի պետական

Oրենքը ի զորու չէ փրկել հուշարձանը

Ardi.am-ը  վերջին շրջանում հետևողականորեն անդրադարձել է Հենրիկ Սիրավյանի՝  Բջնիի մշակույթի նախկին ակումբում գտնվող «Պատմություն և ներկան» որմնանկարի ոդիսականին։ Մշակութային ժառանգության ցանկում ներառված հուշարձանը քայքայվել է ու ենթակա է ոչնչացման։ Շենքը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Բջնի վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Անդրեասյանը, վթարային է ու քանդելու ենթակա։

Արամ Ալավերդյան. «Իզաբել, Իզաբել․․․»

Սեպտեմբերի գետնին անձրև կաթկթեց, փոշու հոտ բարձրացավ, Փոլի ձորի կեսօրվա մատղաշ, խամ քամին թարմ օդով լցրեց դպրոցի դատարկ բակը։ Մենավոր ձմեռնենի տանձի ծառը, մեկուսի սվսվալով, բարեբեր աշնանամուտի հովից թռչել ուզեց: Զանգն ահա կհնչի, դպրոցի միջանցքները կենարար որոտ կբռնեն, դասից քաղցած երեխաները աշխույժ աղաղակով

Վերդիի ‹‹Տրավիատան››՝ Ազգային ժողովի այգում

Առաջին անգամ, գրեթե հինգ ամիս դադարից հետո, Երևանում տեղի կունենա մեծամասշտաբ մշակութային իրադարձություն: Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ Ազգային ժողովի հյուրընկալ այգում կկայանա Վերդիի ‹‹Տրավիատա›› օպերայի համերգային կատարումը: Այս միջոցառմամբ ցանկանում ենք մեր մշակութային զորակցությունը հայտնել վերջերս տուժած Բեյրութին,

«Ֆրեսկոյի» երևանյան ծրագիրը

Օգոստոսի 28-ին Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում, տեղի ունեցավ Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը, որով մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի երևանյան համերգային ծրագիրը: Մինչ մեկնարկը՝ մեներգչուհի Տաթևիկ Աշուրյանը կատարեց շարականներ, ՀԵՀԵՄ