Բացառելով նահանջն ու պարտությունը կրթության ոլորտում

«Այս պահին մենք շարունակում ենք կերտել մեր պատմությունը, մեր արարչագործ պատմությունը և հստակ գիտենք՝ ուր ենք գնում։ Մենք չենք կարող անուս թողնել մեր ապագան, վնասել մեր աշակերտներին»,- այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար  Լուսինե Ղարախանյանը՝ նշելով, որ թուրք-ադրբեջանական և միջազգային ահաբեկչական

… Մի գըդակ ա, հո մի քուրք չի

Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակիցներնու թանգարանի բարեկամները սկսել են #գըդակներ գործել սահմանապահ զինվորների համար: Թանգարանում կենտրոնացել են ձեռագործով զբաղվող կանայք, որոնք պատրստակամորեն և կարճ ժամանակահատվածում գործում են #գըդակներ: Սակայն վերջացել է թանգարանի ձեռք բերած թելերի մեծ խմբաքանակը. նրանք ովքեր կարող են կազմակերպել թելերի տրամադրումը,

System Of A Down-ը նոր երգեր է թողարկել

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի վոկալիստ, Գրեմիի մրցանակակիր Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Մենք՝ որպես System Of A Down,  տասնհինգ տարվա մեջ առաջին անգամ նոր երգ թողարկեցինք։ Դա անելու ժամանակը հիմա է,  քանի որ մենք չորսով չափազանց կարևոր բան

Ներկայացում՝ լոռեցի կամավորականների համար

Առաջնագիծ մեկնող լոռեցի կամավորականների համար Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները խաղացին հատված «Հրադադար» ներկայացումից։ Բեմադրիչ՝ Ռազմիկ Խոսրոև, պիեսի հեղինակ՝ Սամվել Խալաթյան։ Լուսանկարները՝ Կորյուն Ասլանյանի

«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան

Նոյեմբերի 5-ին, ժամը 20:00-ին, «Նվիրում Արցախին» ծրագրի շրջանակում Կինոյի տանը կկայանա Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից հանված Ջիվան Ավետիսյանի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Հիշեցնենք, որ «Նվիրում Արցախին» հատուկ ծրագրով «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները»

«Նրանց հիվանդանոցային առօրյան վստահորեն ունի գրական գույների կարիք»

 «Դարակ» հրատարակչության ծրագրերի ղեկավար Հասմիկ Ավագյանի հետ զրուցել ենք   «Դարակի»՝ «Գիրքը՝ զենք» նախագծի, ինչպես նաև վիրավորում ստացած զինվորներին գրքեր նվիրելու նախաձեռնության  մասին։  — Ինչպե՞ս ծնվեց «Գիրքը՝ զենք» նախագիծը և ինչո՞վ է այն առանձնանում։ — «Գիրքը՝ զենք»-ը իրավիճակի հրամայականն էր: Մենք չէինք կարող

Ադրիան Վոտյեի լուսանկարները՝ առաջնագծից

«Ֆրանսիացի լուսանկարիչ Ադրիան Վոտյեն  փաստագրել է  պատերազմը Լեռնային Ղարաբաղում»,- գրում է vice.com-ը՝ ներկայացնելով Վոտյեի տրամադրած լուսանկարների շարքը։ Ֆրանսիացի լուսանկարիչը հոկտեմբերն անցկացրել է Արցախում՝  լուսանկարելով պատերազմը՝ ներառյալ առաջնագծում ապրած պահերը։ Օդային ռմբակոծության ու անօդաչու թռչող սարքերի անդադար աղմուկից շատ մարդիկ թաքնվում են ապաստարաններում, մյուսները

Ցուցահանդես-վաճառք՝ Հյուսիսային պողոտայում

Այսօր ժամը 12:00-18:00-ն, Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Ցուցահանդես-վաճառքին մասնակցել են ՀՀ թանգարանները` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Այն կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։