Հադրութի համը

Հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը: Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում

Որ հաղթանակն ավելի մոտ լինի

Տղամարդիկ՝ Արցախի Վանք գյուղում, Արցախն ազատագրելուց հետո՝ ադրբեջանցիների թողած համարներից հավաքած պատի խորապատկերին: *** Թագուհի Ասլանյանի լուսանկարները ձեր բնակարանների ներքին հարդարանքը կդարձնեն ավելի ինքնատիպ։ Լուսանկարների վաճառքից ստացած գումարը կուղղվի բանակին։ Նպատակը՝ ուժեղացնել պաշտպանությունը։ Ներկայացնում ենք Թագուհի Ասլանյանի աշխատանքներից մի քանիսը։ «Հավաքված գումարը ոչ

Թանգարանից ռազմաճակատ

ԳԱԹ մասնաճյուղ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հերոսաբար մեր հողը պաշտպանող քաջերին աջակցելու նպատակով վաճառքի է հանել իր տրամադրության տակ եղած գրքերը, որոնք նախատեսված էին տուն-թանգարանի դաս-վիկտորինաների լավագույն մասնակիցներին իբրև պարգև հանձնելու համար: Բոլոր գրքերի համար սահմանվել է մեկ ընդհանուր խորհրդանշական գին՝ 1000 ՀՀ դրամ.

Շուշիում գաթա են բաժանում

Օրեր առաջ Ardi.am-ն անդրադարձել էր շուշեցի խիզախ կնոջը՝ Նարինե Գրիգորյանին, որը եզակի մարդկանցից է, որ չի հեռացել հարազատ քաղաքից, ավելին՝ փորձում է Շուշիում ապրած ամեն մի պատերազմական օրը լցնել օգտակար բովանդակությամբ: Այսօր նա հերթական նախաձեռնությունն է իրագործել. օրն սկսել է գաթա թխելով, թխածը

«Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ…»

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը «խոսում» է զինվորի հետ, ունի «պայմանավորվածություն»՝ մշակութային թիկունքն էլ ամուր պահելու։ Նախ չարենցյան կոչերով փորձեց ոգևորել հայությանը, հյուրընկալեց արցախցի փոքրիկներին, որոնցից շատերը դեռ չէին հասցրել Չարենցի ստեղծագործություններին ծանոթանալ։ Իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաները թանգարանային շրջայցերի միջոցով ծանոթացան Չարենց գրողին,

Քամանչան` ընդդեմ մահաբեր ուժի

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին դարձել է մահաբեր ուժին մշակույթով հակադրվելու յուրօրինակ հարթակ: Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավետիսյանից հետո այստեղ իր քամանչան է հնչեցրել անվանի երաժիշտ Հակոբ Խալաթյանը, որն արդեն տարիներ շարունակ իր մասնագիտական գործունեությունն է ծավալում Արցախում: Պատերազմը նրան հետ չի պահել իր

Հունաստանը ցանկապատ է կառուցում Թուրքիայի հետ սահմանին

Հունաստանի և Թուրքիայի սահմանի նոր ցանկապատը կունենա 26 կիլոմետր երկարություն․ վերակառուցվում են նաև հին ցանկապատի տասը կիլոմետրանոց հատվածները։ Հունաստանը նման միջոցներ է ձեռնարկել՝ կանգնեցնելու համար ապօրինի գաղթականների հոսքը, որոնք փորձում են ներխուժել Եվրոմիության տարածք։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անձամբ է վերահսկում  շինարարությունը։ Ցանկապատը,

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(18-րդ թողարկում) Պատերազմական շրջանում բոլորիս մտքերն ու գործողություններն ուղղված են առաջնագիծ։ Այս ընթացքում կարևոր են նաև ճիշտ արտահայտած միտքը, ընտրված բառերի տեղին գործածությունը։ Հատկապես պաշտոնական և հրապարակային խոսքը մեծ ուժ ունի, և անհրաժեշտ է, որ այն լիովին հասկանալի լինի հայ հանրությանը։ Հետևաբար հորդորում