Հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը:
Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում են: Եվ այդ ընտանիքներին աջակցելու նպատակով հադրութցի կանանց հետ կպատրաստենք ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, գաթա, որոնք այսուհետ հնարավոր կլինի ձեռք բերել առցանց վաճառքի միջոցով։ Վաճառքից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի այդ ընտանիքներին։
Արցախցի ընտանիքների ապահովության դեպքում մեր տղամարդիկ ավելի հանգիստ ու վստահ կպայքարեն հանուն մեր սուրբ հողի։ Կլինի նաև համեղ ուտեստների հյուրասիրություն, ծանոթություն արցախցի կանանց հետ, որոնցից յուրաքանչյուրն իր ճակատագիրն է բերել այստեղ:
ՍԱՏԱՐԵՆՔ մեր արցախցի հայրենակիցներին: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 041244011
No Comments