Կյանքից հեռացել է Վահրամ Թաթիկյանը

Կյանքից հեռացել է Վահրամ Թաթիկյանը: Վեց տարի առաջ եմ արել այս տեսագրությունը։ Իր նեղլիկ կացարանում Վահրամ Թաթիկյանը երգեց նորօրյա Պույպույի մասին այս երգը: Նրա այս և մյուս երգերն այսուհետ ուրիշներն են երգելու: Խաղաղություն և լույս թող իջնի հոգուն: Տեսանյութի հղումը՝ ստորև Կարինե Ռաֆայելյան

Ազգային Սինեմատեքը անուղղակի խթան կդառնա հայկական կինոարտադրության համար

«Ազգային Սինեմատեք» կոնցեպտ ստեղծարար կրթական—մշակութային—զբոսաշրջային միջավայր» նախագիծն այսօր գտնվում է կինոաշխարհի, առհասարակ մշակութային գործիչների և մշակութասեր հանրության ուշադրության կենտրոնում:   Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանն է պատասխանում Ardi.am-ի հարցերին: —Ենթադրում եմ, որ կինոթանգարանը թանգարան երևույթի ավանդական պատկերացումների կաղապարում չի տեղավորվելու:

Արամ Ալավերդյան, Ֆուլթոնի ելույթի հետքերով

                                      …Արտուշի երեսն էլ՝ գործից հետո պիտի թրաշվի: Հոգնած եմ լինելու կեսօրնանց, սովորաբար, անհաջող պիտի երեսհատը կարգի բերվի: Նրա սիրողական վարսավիրն եմ, այնքան էլ մազը կոշտ, մեղա՜ քեզ, տարեց մարդ է՝ մազափունջը սև սաթ, գլխից ընկած մազ չունի. Վասոն՝ ընդամենը քսան տարեկան, շինելը

Մի լույս մեր հույսի ճանապարհին

Միացյալ Նահանգների Սենատը միաձայն քվեարկությամբ հաստատեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսի ներկայացրած թիվ 150 բանաձևը։ Ցնցվա՞ծ ենք, հուզվա՞ծ, երախտապա՞րտ, հպա՞րտ, վրիժառո՞ւ, լավատե՞ս… Ինչպե՞ս ի մի բերենք դարից էլ երկար ձգված մեր ապրումի հանրագումարը, երբ չենք կարողանում անգամ արտածել այս մեկ գիշերվա մեջ

Ամենավտանգված հուշարձանների ցանկը, Խորանաշատ վանք և կարաս

Հրապարակվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել 2 առաջադրում Հայաստանից` Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա: Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020 թ. մարտին: «Եվրոպա Նոստրան» ժառանգության

Take 6-ը համերգ կնվիրի Մալխասի 75-ամյակին

Գրեմմիի տասնակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը նվիրվում է ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձին: Take 6-ը կատարում է ակապելա գործեր, հիմնականում՝ հոգևոր երաժշտություն: Խումբը դրանում ներմուծում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից R&B, փոփ երաժշտության էլեմենտներ:

Երկրաշարժի զոհերի հիշատակին

Դեկտեմբերի 7-ը Սպիտակի երկրաշարժի չսպիացող վերքի շեշտադրված հետագիծն է խորհրդանշում: Աղետը ոչ միայն չսպիացավ մեր հոգիներում, այլև իր հետքը թողեց մշակութային տարբեր դրսևորումներում: Գյումրեցի քանդակագործ Զավեն Կոշտոյանի աշխատանքներից երկուսն այդ ողբերգության քանդակ-վավերագրերն են: Ու մեր մեծ հայրենակիցն էլ իր կսկիծի միջից երկնեց հիշատակի

Օնեգինը՝ ռուսական թատրոնի բեմում. պլաստիկա և շարժում

 Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում: Դեկտեմբրի 6-ին և 7-ին հանդիսատեսի դատին կհանձնվի Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի հիման վրա «Օնեգին»  ներկայացումը՝ նոր ընթերցմամբ:  Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է:    Ա.Ս. Պուշկինի Եվգենի Օնեգինը  բազմիցս է ներկայացվել հանրությանը, և հետաքրքրությունն այս գործի