«Մեցցո Պրոդաքշն»-ը ներողություն է խնդրել Վահան Արծրունուց

«Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրում հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունուց՝ Մեսրոպ Մաշտոցի շարականի նրա մշակումից 29 վայրկյան տևողությամբ հատված Հանրապետության Հրապարակում հոկտեմբերի 6-ին WCIT 2019 համաժողովի բացման պաշտոնական համերգին առանց կոմպոզիտորին տեղյակ պահելու ներկայացնելու համար: WCIT 2019 համաժողովի

Զավեն Կոշտոյան, քանդակներ

Գյումրեցի քանդակագործ Զավեն Կոշտոյանի քանդակներին առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում համաքաղաքացիները: Դրանք Գյումրու և գյումրեցու նկարագիրն են ամփոփում իրենցում՝ համեմված արվեստգետի հուզաշխարհի տարաբնույթ արտահայտություններով: ardi.am

Երկու գլուխգործոց՝ Պինխաս Ցուկերմանի կատարմամբ

Հոկտեմբերի 7- ին՝ ժամը 20-ին, «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմիի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանի կատարմամբ կհնչի երկու գլուխգործոց՝ Բեթհովենի ջութակի կոնցերտը և Բախի կրկնակի կոնցերտը` երկու ջութակների համար: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Էդուարդ

Կհնչեն նոր ստեղծագործություններ

Համացանցի բազմաթիվ օգտատերերին իր ինքնատիպ ձայնով ու արտաքին տեսքով գերած բանաստեղծուհի, ասմունքող Աննա Եգոյանը Երևանում ստեղծագործական երեկո կունենա: «Զգացմունքների բարձրակետ» խորագիրը կրող մտերմիկ երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, ժամը 20:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում: Հանդիսատեսը երկու ժամ կգտնվի սիրո և ռոմանտիկ

«Երևանյան հեռանկարները» հյուրընկալում է գերաստղերի

20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Գրեմմի մրցանակի արժանացած աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հռչակավոր կատարող Ռոբին Շուլկովսկին և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն իբրև դաշնակահար կներկայանան բացառիկ համերգով: Հնչելու են Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները ալտի, հարվածային գործիքների և դաշնամուրի համար: Բացառիկ այս

Սոս Սարգսյանի «Լակոտը» ներկայացման առաջնախաղը

Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան կենտրոնական գրադարանում «Նահապետի հոբելյանական աշունը» փառատոնի շրջանակներումտեղի է ունեցել Սոս Սարգսյանի «Լակոտը» ներկայացման պրեմիերան (թատերական խմբակի ղեկավար՝ Վարուժան Մաթևոսյան): Նշենք, որ «Ստեփանավանի կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ը 27․09․2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու որոշմամբ անվանակոչվել է թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ

«Երկնագույն շան աչքերը» դրամայի առաջնախաղը Գյումրու թատրոնում

Սեպտեմբերի 25-ին` ժամը 19:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճում տեղի կունենա Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» 1 գործողությամբ դրամայի առաջնախաղը:  Այս անգամ «Երկնագույն շան աչքերը» հանդիսատեսին կներկայացվի նոր հերոսներով ու գույներով` երիտասարդ դերասանների մասնակցությամբ: Բեմականացումը, նկարչական

Գոտիե Կապյուսոնը` քսանմեկերորդ դարի թավջութակի իրական դեսպան

Երաժշտական տոնը Երևանում շարունակվում է:  Երևանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական   փառատոնը ներկայացնում է ֆրանսիացի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Նա առաջին անգամ կներկայանա հայ հանդիսատեսին դասական երկացանկի գեղեցկագույն երկու ստեղծագործությունների կատարումով. Չայկովսկու Ռոկոկո Վարիացիաները և Սեն Սանսի թիվ 1 կոնցերտը կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ