Մայքլ Ջեքսոնի սիրված կատարումները` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ Factory production ընկերությունն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը երաժշտական մեգաանակնկալ են պատրաստել երաժշտասերների համար։ Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Դասական Ջեքսոն» խորագրով համերգային ծրագիրը, որի ընթացքում Հայաստանում

Սեդրակ Երկանյան. հոբելյանական համերգ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 22-ին, ժամը՝ 19:00-ին տեղի կունենա մշակույթի վաստակավոր գործիչ, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, մենակատար-դաշնակահար Սեդրակ Երկանյանի ծննդյան 65 և ստեղծագործական գործունեության 50-ամյակներին նվիրված հոբելյանական մենահամերգ: Ծրագրում՝ Ռ. Շուման, Յ. Բրամս, Ա. Սկրյաբին, Ֆ. Լիստ,

Կոմիտասի ներշնչանքով

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ին, տեղի կունենա աշխարհահռչակ քանդակագործ Արթօ Չագմաքչյանի հիշատակին նվիրված համերգ և առաջին անգամ կցուցադրվեն նրա՝ կոմիտասյան թեմաներով արված գրաֆիկական աշխատանքները: Ծրագրում` «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշար (բանաստեղծությունները` Կամիտասի, երաժշտությունը` Վահան Արծրունու): Մասնակցում ենՎահան Արծունին (մեներգ, կիթառ),

Փռից մրոտվելը պատիվ է

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, մարզպետարանի մի խումբ աշխատակիցների, ուսուցչուհի Նաիրա Աբրահամյանի շնորհիվ կյանքի կոչվեց  Երևանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցի աշակերտների ինքնատիպ ու հետաքրքիր այցը Գավառ քաղաք՝ մասնակցելու կարտոֆիլի բերքահավաքի: Այց, որը զարգացրեց ու զինեց մայրաքաղաքացիներին ոչ միայն աշխատանքային դաստիարակության առումով, այլև

Երևանի օրերը Գյումրիում

Գյումրիում երևանյան օրեր են: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Երևանի օրերը Գյումրիում» նախագծի շրջանակում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 8-ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և կամերային երգչախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան): Նոյեմբերի 9-ին Երևանի Հ.

Խատիա Բունիաթիշվիլիի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը

Դեկտեմբերի 23-ին Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում: Բունիաթիշվիլին կներկայացնի դաշնամուրային երկացանկի ամենագեղեցիկ ու բարդագույն ստեղծագործություններից մեկը՝ Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Խատիա Բունիաթիշվիլին դաշնակահար

«Անուշը»՝ նոր մոտեցմամբ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում շարունակվում են «Անուշի» ցուցադրությունները: Առաջնախաղը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին՝ ազդարարելով թատրոնի 88-րդ թատերաշրջանի բացումը: Ներկայացման ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։ Թումանյանական «Անուշը» նոր ու ինքնատիպ մոտեցմամբ բեմում է եղել նաև