Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Երևանի և հարակից մարզերի կին գործատուների միությունը հոկտեմբերի 21-25-ը ընդունում են ՌԴ Հարավկովկասյան տարածաշրջանից՝ Դաղստանից, ժամանող գործարաներին: Հոկտեմբերի 22-ին 10:30-12:30-ը ՀԱԳՄ գրասենյակում (Անի ցենտրալ (նախկին Սիլաչի հյուրանոց) կազմակերպում է կլոր սեղան և B2B ֆորմատով հանդիպումներ Հայաստանի գործարարների հետ: Մյուս օրերին կկայանան անհատական հանդիպումներ գործարաններում և տարբեր վաճասրահներում:
Դաղստանից Հայաստան ժամանած պատվիրակության նպատակն է հայաստանյան ընկերությունների հետ համագործակցություն՝ ներմուծում և արտահանում իրականացնելու նպատակով։
Դաղստանի գործարարները ներկայացնում են իրենց արհեստակցական ավանդույթները, ձեռքի բարձրակարգ աշխատանքներ՝ արծաթից, փայտից ինչպես նաև գորգագործական ապրանքներ:
Գործարար հանդիպմանը ներկա կլինեն նաև Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ներկայացուցիչը և մի շարք գործարարներ:
Ռուսական կողմից կազմակերպիչներն են՝ «Բիզնես Գեոմետրիա» ընկերությունը և Դազստանի գործարարների աջակցման կենտրոնը:
Ի դեպ, ՀԱԳՄ-ն առաջին անգամ է ընդունում գործարարներ Դաղստանից:
Լուսանկարի աղբյուրը՝ Վիքիպեդիա
No Comments